Կապան - Քաջարան ճանապարհահատվածում քարաբեկորները հեռացվել են երթեւեկելի մասից
ՄամուլՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Կապան - Քաջարան միջպետական ավտոճանապարհի (Մ2 ) 313-րդ կմ-ում նոյեմբերի 2-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում:
Մոտ 15 խմ ծավալի քարաբեկորները ճանապարհի վերին շեպից ընկել են երթեւեկելի հատվածի վրա՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի:
Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները քարաբեկորները հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից, եւ գիշերը՝ ժամը 2:00-ի դրությամբ, ամբողջությամբ վերականգնվել է բնականոն երթեւեկությունը: