Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է ԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Բանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ . Երևանում երթուղայինների տոմսը այսուհետ կլինի ...

Հասարակություն

Armtimes.com-ը գրում է.

Հոկտեմբերի 26-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու նիստում խոսելով մայրաքաղաքի տրանսպորտի համակարգի արդիականացման մասին, ասել էր. «Այժմ խորհրդակցությունների փուլում ենք, սակայն լուծումներն արդեն տեսանելի են, մեծ քաղաքների օրինակով ենք շարժվելու: Մեր նպատակն է նաեւ, որ Երեւանում ունենանք միասնական տոմս՝ ավտոբուս, մետրո, էլեկտրոտրանսպորտ և լինի մեկ օպերատոր։ Այսօր մենք ունենք 65 օպերատոր, մեր ժողովրդի ասած 65 գծատեր: Իսկ մեր ցանկությունն է, խորհրդատուի առաջարկն է, եւ նաեւ մեր առաջարկն է եղել, որ լինի մեկ օպերատոր, եւ այդ օպերատորի մեջ Երեւան համայնքն ունենա իր բաժնեմասը»։ Թե ինչ է իրենից ենթադրում տրանսպորտային համակարգի փոփոխությունները Armtimes.com-ը պարզել Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ զրույցում:

- Պարոն Նիկոյան, ի՞նչ է իրենից ենթադրում մեկ օպերատորը, որը պետք է կանոնակարգի մայրաքաղաքում ուղեւորափոխադրումների ցանցը:

- Նախ նշենք, որ Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի կանոնակարգման խնդիրը նոր չի, որ Երեւանի քաղաքապետարանի օրակարգում է եւ քաղաքապետը նաեւ իր խոսքում նշեց, որ մինչեւ ընդհանուր համակարգային փոփոխությունները մենք աշխատանք տանում ենք, որպեսզի առկա ռեսուրսներով հնարավորինս կարողանանք ապահովել հասարակական տրանսպորտի աշխատանքը: Բայց, իհարկե, զուգահեռ աշխատանքներ են տարվում ամբողջությամբ համակարգային փոփոխության ուղղությամբ:

Մասնավորապես, մենք բազմիցս նշել ենք եւ գաղտնիք չէ, որ Երեւան քաղաքի գործող տրանսպորտային ցանցը համարում ենք ոչ արդյունավետ, առնվազն ֆինանսական առումով ոչ արդյունավետ եւ, բնականաբար, աշխատանքները սկսել ենք հենց այդ տեղից: «Ասիական զարգացման բանկ»-ի աջակցությամբ մենք հայտարարել ենք միջազգային խորհրդատվական կազմակերպության մրցույթ, որը պետք է մշակի նոր երթուղային ցանց, որի ներդրման քայլերի հաջորդականությունը: Բնականաբար, հաշվարկներ կիրականացվի առկա տրանսպորտային եւ անհրաժեշտ տրանսպորտային պարկի հետ կապված, կհաշվարկվի սակագնային հնարավորությունները, տոմսային համակարգի կիրառման հնարավորությունները: Այսինքն՝ ամբողջական փաթեթ պետք է ներկայացնի խորհրդատուն: Այս պահին մրցույթը կայացել է, վերջնական հաստատումների փուլում ենք, որից հետո կկնքվի պայմանագիր եւ խորհրդատուն 6 ամսվա ընթացքում պետք է ներկայացնի այդ ամբողջ փաթեթը:

- Ի՞նչ են ենթադրում այդ բարեփոխումները: Խնդրում եմ ավելի առարկայական ասեք:

- Առաջին հերթին, ես կցանականայի անդրադառնալ հենց նոր երթուղային ցանցին: Մենք, երբ ասում ենք, որ ցանցն արդյունավետ չի, նկատի ունենք ֆինանսական կողմը: Անզեն աչքով տեսանելի է, որ գոյություն ունեցող երթուղիների գերակշիռ մասը կրկնվող հատվածներ ունեն: Մեզ պետք է ներկայացվի դասական, եվրոպական չափանիշներին համապատասխան երթուղային ցանց՝ բացառելով երթուղիների կրկնությունը: Դա պետք է ստանա մեր բնակչության հավանությունը, որովհետեւ դա որոշակի փոփոխություններ է ներկայացնելու նաեւ օգտվելու առումով:

Երեւան քաղաքը եզակի քաղաք է, որտեղ մեկ տրանսպորտային միջոցով կարելի է երթեւեկել քաղաքի ցանկացած վայրից մեկ այլ վայր: Դա բերում է ոչ արդյունավետության, իսկ արդյունավետ ցանցի առկայության դեպքում բնակիչները պետք է գիտակցեն, որ նրանք պետք է մեկ վայրից այլ վայր գնալիս, շատ դեպքերում փոխեն տրանսպորտային միջոցը: Դա, կարծում եմ, պետք է մանրամասն ներկայացվի հանրությանը, որ հասկանալի լինի նաեւ, որ լրացուցիչ բեռ, լրացուցիչ խնդիր չառաջացնի: Ամբողջ ծրագիրը կիրականացվի եվրոպական չափանիշներով, որը կնշանակի, որ մեր տրանսպորային միջոցները հագեցած կլինեն համապատասխան սարքավորումներով, որոնք առցանց ռեժիմով բնակիչներին հնարավորություն կտան իմանալու ցանկացած տրանսպորտային միջոցի ցանկացած կանգառ հասնելու ժամանակահատվածը:

Նոր երթուղային ցանցի պարագայում մեր կանխատեսումներով մենք նախատեսում ենք, որ Երեւան քաղաքում այլեւս չեն շահագործվի այսպես ասած «գազել» միկրոավտոբուսներ կամ, ընդհանրապես, միկրոավտոբուսներ, որն այլեւս կբացառի միկրոավտոբուսներում կանգնած մարդկանց երթեւեկելու հնարավորությունը: Տրանսպարտային պարկը բաղկացած կլինի մեծ, միջին եւ փոքր, բայց միայն ավտոբուսներից:

Պետք է մշակվի այնպիսի տոմսային համակարգ, որ տրանսպորտային միջոցներ փոխելու դեպքում բնակիչը ստիպված չլինի վճարել մեկից ավելի անգամ, քան կվճարեր մեկ տրանսպորտային միջոցով երթեւեկելու դեպքում: Ամենայն հավանականությամբ, կփոխվի տոմսի կառուցվածքը, քան՝ բովանդակությունը: Տոմսը չի լինի մեկ երթեւեկության համար, այլ տոմսը կլինի արտահայտված: Ես մոտեցումներից մեկն եմ ասում, մեկ կիլոմետրով, նույն հաշվարկով, որ արվում է տրանսպորտի ծախսի դեպքում:

Շարունակությունը՝ այստեղ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոՍտարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է. Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինԳագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում ԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Բանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Անհապաղ հեռացե՛ք. ԻՀՊԿ-ն զգուշացնում է
Ամենադիտված