Ֆինանսների նախարար. Պետական ապարատում գլուխներ չենք թռցնի
Ուշադրության կենտրոնումՊետական ապարատի կրճատումն ինքնանպատակ չէ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, կառավարության նիստից հետո հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով՝ խնդիրը պետական ապարատում գլուխներ թռցնելը չէ, այլ այն, որ նույն գործառույթներն ավելի քիչ ռեսուրսներով իրականացնենք: Մի քանի կրճատումներ նիստում արդեն ներկայացվել են (ԱԻ, Մշակույթի եւ սպորտի նախարարությունների ծրագրերի իրականացման բյուրոների փակումը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ոռոգման 2 ընկերությունների միաձուլումը): «Կշարունակվի օպտիմալացման հնարավորությունների ուսումնասիրումը»,- հավելեց Արամյանը: