Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Ադրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Ինչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին


Սևանա լճում անհետ կորածներից մեկի բաճկոնն է հայտնաբերվել. «Ժողովուրդ»

Այն, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչների ապրուստի միջոցը տարիներ շարունակ եղել է ձկնորսությունը, նորություն չէ: Նորություն չէ նաեւ այն, որ ձկնգողությունը այստեղ մեծ տարածում ունի, եւ ոչ մի պաշտոնյա երբեւէ չի կարողացել վերացնել ձեւավորված այդ մշակույթը:
 
Ասում են՝ տարիներ առաջ, երբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գեղարքունիքի ոստիկանապետի պաշտոնն էր զբաղեցնում, «հայհոյանքի սպառնալիքով» արգելել էր մարզի բնակիչներին ձկնորսություն անել. թույլատրելին միայն ընտանիքի անդամներին կերակրելու համար արված որսագողությունն էր: Այսպիսով՝ ձկնգողությունը վաճառքի նպատակով էապես դադարեց այդ տարիներին: Եւ այսօր նորատուսցիները վերհիշում են այդ նախադեպը: «Ժողովուրդ»-ի թղթակիցը Նորատուս համայնքի բնակիչների հետ զրուցելիս պարզեց, որ գյուղացիները այսօր անթաքույց Սեւանա լճից օգտվում են: «Մեր ապրուստի միջոցն ա, բա ինչ անենք, մտնում ենք»,- ասաց բնակիչներից մեկը՝ պատմելով, որ հաճախ ձկնորսները զինված են «ծով մտնում»: ՀՀ ոստիկանության, ԱԻՆ-ի, բնապահպանական տեսչության աշխատակիցները հիմնականում չեն կարողանում «սաստել» նորատուսցիներին, հարցերը կարգավորվում են սպասվածից էլ արագ:
 
Բայց ցավալին այն է, որ իրենց ընտանիքը պահելու համար Սեւանա լիճ մտնող գյուղացիները հաճախ դժբախտ պատահարի զոհ են դառնում: Եւ անգամ պաշտոնական աղբյուրները փաստում են, որ Սեւանա լճում անհետ կորածների, ջրահեղձվածների կամ խեղդվողների թվում մեծամասամբ Նորատուս համայնքի բնակիչներ են:
 
Հոկտեմբերի 31-ին եւս հայտնի դարձավ, որ լճում երկու երիտասարդ է անհետ կորել: Նշված օրը՝ ժամը 14-ի սահմաններում, Սեւանա լճում անհետ կորել են 24-ամյա Աբրահամ Կյուրեղյանը եւ Արեւշատ Առաքելյանը: Նրանք ընկերներ են, Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչներ: Երեկվա դրությամբ որոնողական աշխատանքները մինչեւ մութն ընկնելը շարունակվում էին:
 
Ինչպես են երիտասարդներն անհետացել, եւ ովքեր են վերջին անգամ տեսել նրանց: Այս հարցերի պատասխանները ստանալու համար «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Ջիվան Իսրայելյանի հետ, ով անհետ կորած երիտասարդների ազգականն է: Մեր զրուցակիցը պատմեց դեպքի մանրամասները: Այսպես, նրա խոսքով՝ երիտասարդները ձկնորսության են գնացել, որտեղ նրանցից բացի՝ այլ մարդիկ եւս եղել են: Դեպքի օրը եղանակային վատ պայմաններ են եղել, սակայն այս հանգամանքը նրանց ետ չի կանգնեցրել լճի՝ ավելի խորը հատվածները հասնելու համար. «Դե, տաքարյուն երիտասարդներ են: Իրենց հետ եղած մարդիկ մնացել են ափին, նրանք էլ առաջ են գնացել: Հետո աստիճանաբար եղանակն ավելի անբարենպաստ է դարձել, թեթեւ մառախուղ է սկսել, եւ այնտեղ գտնվողների տեսադաշտից երիտասարդները կորել են: Եթե գոնե նկատած լինեին... սրանից ավելի վատ բան չի կարող լինել. դժբախտությունն էլ ինչպե՞ս է կոչվում»,- նեղսրտած ներկայացրեց Ջիվան Իսրայելյանը:
 
Վերջինիս խոսքով՝ անհետ կորած երիտասարդները սիրողական մակարդակով էին ձկնորսությամբ զբաղվում, երբեմն էլ, կարիքից դրդված, վաճառելու նպատակով, սակայն փորձ, որպես այդպիսին, չունեին. «Եթե փորձ ունենային, գոնե կհասկանային, որ չի կարելի եղանակային նման պայմաններում որսի դուրս գալ, մանավանդ այն հատվածում, որտեղ իրենք են եղել: Դա Սեւանի ամենախորը մասն է: Մենք «Մեծ Սեւան» ենք ասում: Թե ինչ խորությամբ են գնացել, ուր են հասել, ոչ մի բան այս պահին հայտնի չէ: Որոնողական աշխատանքները շարունակվելու են այնքան, մինչեւ կգտնենք»,- շարունակեց անհետ կորած երիտասարդների ազգականը:
 
Վերջինս հայտնեց նաեւ, որ երեկ փրկարարական բաճկոն է հայտնաբերվել, որը երիտասարդներից մեկին է պատկանում, իսկ թե ինչպես է այն հայտնվել ջրի երեսին, հայտնի չէ: Սակայն վարկածներ կան, որ կա՛մ տղաներից մեկը չի հասցրել այն հագնել եւ խեղդվել է, կա՛մ այն ավելի վաղ է ընկել նավակից:
 
«Կասկածներ ունենք, որ այն պահին են նրանք անհետացել, երբ քամին ավելի է ուժեղացել, ալիքներն էլ մի կողմից ու նրանց քշել-տարել են»,- ասաց Ջ. Իսրայելյանը:
 
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանի հետ, ով հայտնեց, որ եղանակային պայմանները գնալով վատանում են, ինչի հետեւանքով որոնողական աշխատանքները ժամանակ առ ժամանակ դադարեցվում են: «Միջին պայմաններով ապրող ընտանիք են: Ոչ մեկը նրանցից ամուսնացած էլ չէր»,- փոխանցեց համայնքապետը:
 
Մանրամանսերը` թերթի այսօրվա համարում:
Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
Ամենադիտված