Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


Դավաճանները գնում են տուն և ոչ թե իրենց սկսած պայքարը շարունակում այլ ձևաչափով

Անի Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Որոշել էի ձեն չհանել, առանց էդ էլ բոլորն իրենց հոգու պարտքն են համարել ակտիվ մեկնաբանել երեկվա դեպքերն ու «դավաճանությունը»... Բայց դե մի բան էլ ես ասեմ:
Ոչ մեկ իրավունք չունի Բաղրամյանում մնացած ժողովրդին մեղադրել կամ վիրավորել, քանի որ նրանց մեջ իրոք կային շատ մարդիկ, ովքեր պայքարի հենց առաջին օրվանից էին էնտեղ, ովքեր սելֆի անելու կամ իրենց ցույց տալու համար չէին եկել, ովքեր ուզում էին՝ ինչ-որ բան փոխվի էս երկրում... Ու հնարավոր ա՝ քաղաքական թեմաներով էդտեղ առաջին անգամ հայտնված ուժերի դեմ իրենք գերակշռող էին... Բաաաայց դա չի նշանակում, որ էդտեղ եղածներն ու առավել ևս չեղածներն ու էս սաղ անքուն օրերի ընթացքում ոչ մի օր էնտեղ չմնացածներից որևէ մեկը մի մազի չափ իրավունք ունի մեղադրել ու վիրավորել էն մարդկանց, ովքեր Բաղրամյանը լքեցին ու ոչ թե տներով, այլ ուղղակի տեղափոխվեցին Ազատության հրապարակ՝ հետագա անկանխատեսելի ահավոր զարգացումները կանխելու համար... Ու ինչի շնորհիվ էսօր Բաղրամյանը խաղաղ արթնացավ: Ու հա՛, հենց իրենց շնորհիվ: Դե մտածեք... Ինչի՞ ոստիկանությունը ցրելու քայլեր չձեռնարկեց, երբ որ ինքը 100 տոկոսով ուներ էդ հնարավորությունը՝ թե տեխնիկապես պատրաստվածության առումով, թե օրենսդրությամբ սահմանված կարգով: Որովհետև շարժման կազմակերպիչներն Ազատության հրապարակում էին... Ցրել ցույցը, գործադրել բռնի ուժ ու փաստացի չվնասել շարժման կազմակերպիչներին, մեղմ ասած, ձեռ չէր տա իրենց: Վաղինակն իրեն ահավոր վատ էր զգում, որովհետև շատ-շատերը չհասկացան, թե դա ինչի համար արվեց, ու սկսեցին անհիմն վարկաբեկել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին: Ու ոչինչ թող չհասկանան... Կարևորը՝ իրենք մաքուր են ու հոգով հանգիստ... Միակ մտահոգիչ բանն անհասկացվածությունն էր շատ-շատերի կողմից: Մի հատ ֆիլմ կար, դժվարանում եմ հիշել անունը, բայց էս ամենն էդ ֆիլմից մի տեսարան ա հիշեցնում: Մայրն ամեն օր իր 10 տարեկան տղային հեծանիվով ուղարկում էր դպրոց: Միշտ ուտելու բան էր տալիս, համբուրում նրան ու ճանապարհում, մի օր իմանում ա, որ իրենց թաղամասում վտանգավոր մարդասպաններ են հայտնվել, որոնք ժամանակին ուզել են իրեն ոչնչացնել: Ու քանի որ վիճակը շատ վտանգավոր էր, չէր ուզում՝ իր տղան մենակ գնար դպրոց, ասում ա՝ սրանից հետո ես քեզ կտանեմ, բայց քանի որ երեխեն չի հասկանում՝ ինչ ա կատարվում, ու շատ էր ուզում հեծանիվ քշել ու մենակ գնալ, կոնֆլիկտ ա լինում ծնողի ու երեխու մեջ, մայրն էլ որոշում ա գիշերը թաքուն քանդի հեծանիվը։ Առավոտյան տղեն տեսնում ա, որ հեծանիվը քշելու ենթակա չի, լացում ա, գոռգռում մոր վրա, սկսում մեղադրել նրան, բայց դե ի վերջո երկուսով են գնում դպրոց... Չնայած նրան որ շաբաթներ շարունակ երեխեն նեղացած էր մորից, ամեն դեպքում ոչ մեկ չկարողացավ էդ ընթացքում իրեն վնասել... Մի խոսքով, մտածեք էս մասին մեղադրելուց առաջ: Ով ա Վաղինակը, ու ովքեր են քաղաքականացնելու հեղինակները՝ դժվար չի հասկանալ, եթե շատ մեծ ցանկություն լինի: էն որ շատ թաքուն ու բացահայտ ուժեր փորձեցին ու փորձում են քաղաքական հողի վրա տեղափոխել էս ամենը, դա ակնհայտ ա, ու մենակ դեբիլը չի հասկանա: Իսկ եթե չեմ սխալվում, մեր պայքարն ի սկզբանե քաղաքական բնույթ չէր կրում, պայքարն ուրիշ բանի համար էր: Եթե չեմ սխալվում, բոլորը միահամուռ վանկարկում էին, որ էս մայդան չի ու չի լինելու: Իսկ հիմա խորացեք, թե ինչ կլիներ, եթե կազմակերպիչները չլքեին Բաղրամյանը...

Ես գրում եմ սա էն մարդկանց համար, ովքեր դեռ էսքանը չհասկանալով են գնում Բաղրամյան: Էսօր կարդում եմ ինձ ծանոթ հանրապետական երեխեքի գրառումները, ովքեր պայքարի ոչ մի օր էնտեղ չեն եղել (ամեն դեպքում 5 գիշեր էնտեղ եմ լուսացրել ու նրանց չեմ տեսել): Ասեմ ավելին՝ ես էս ընթացքում ակտիվ հետևել եմ նրանց ֆեյսբուքյան գրառումներին, ու նրանք միմիայն տարածում էին էն լուրերն ու կատարում էին գրառումներ, որոնք միմիայն վերաբերում էին օրինակ նախագահի, վարչապետի, ոստիկանապետի կամ, ասենք, Աշոտյանի հայտարարություններին, կողմ էին միմիայն իրենց դիրքորոշմանը: Իսկ երեկ նրանք եկել էին Բաղրամյան (թե ինչի՝ դժվար չի հասկանալ), նրանք չեն ալարել, նաև գնացել են Ազատության հրապարակ ու փորձում են իբր թե համեմատություն տանել ու, բնականաբար, մեղադրել ու ցեխ շպրտել պայքարի էն ադեկվատ մասսայի վրա, որն Ազատության հրապարակում ա: Ինձ ուղղակի սպանեց մի քանի գրառումների շարքը, որոնց չեմ կարա չանդրադառնալ: «Վաղինակ, դու վախկոտ ես, իսկական պայքարողը գնում ա մինչև վերջ, եկեք Բաղրամյան» (վստահ եմ, որ այդ գրառումն արվել է տնից)։ Այ ջահել, եթե էս երկրում Վաղինակի նման 10 հատ վախկոտ լիներ, էս երկիրը հիմա կարգին երկիր կլիներ: Վախկոտ ա, որովհետև չուզեց՝ արյուն թափվի՞, որ գնաց Ազատության հրապարակ, որովհետև չուզեց քաղաքականացնե՞լ ի սկզբանե խաղաղ ցույցը, ինչն արդեն շաաաատ սիրուն ձևով արվում էր որոշ ուժերի կողմից... Ես 100 հազար տոկոս վստահ եմ, եթե հանկարծ բռնություն կիրառվեր Բաղրամյանում, Վաղինակն ու իր հետ Ազատության հրապարակ տեղափոխված մարդիկ վազելով կգային Բաղրամյան: Չէին փախնի տներով, իսկ նման գրառումներ անողներն ու իրենց նման մտածող բոլոր-բոլոր մարդիկ, որոնց 99 տոկոսը դա անում ա տնից՝ հարմարավետ տեղավորված, էկրանի առաջ օնլայն կնայեին ու կմեկնաբանեին՝ «ամենակարևոր պահին Վաղինակը լքեց ժողովրդին, իսկ հիմա իրեն հերոսի տեղ ա դրել, հետ ա եկել...» (իհարկե էս ամենը լատինատառ caps lock-ով): Հասկացեք վերջապես, Օպերա տեղափոխվելը պարզապես պայքարի ադեկվատ ու անարյուն շարունակությունն էր իրենից ենթադրում: Դավաճանները գնում են տուն և ոչ թե իրենց սկսած պայքարը շարունակում այլ ձևաչափով:


Ամեն դեպքում մենք, որ կողմ ենք Ազատության հրապարակ տեղափոխվելուն, չենք համարձակվել մեղադրել Բաղրամյանում մնացածներին, այլ ընդհակառակը՝ իրենց իսկ անվտանգության համար փորձել ենք ամեն հնարավոր կերպով զգուշացնել, որ գնան Ազատության հրապարակ: Ու եթե եղել են բացասական մեկնաբանություններ, դա վերաբերել ա բացառապես էն մարդանց, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին էս ամենը քաղաքականացնելու համար...

Կյանքումս երբեք սենց բան չեմ գրել, բայց, խնդրում եմ, թող ինձ իրենց ընկերների ցանկից ՋՆՋԵՆ բոլոր էն մարդիկ, ովքեր Վաղինակին ու իր հետ Ազատության հրապարակ տեղափոխված մարդկանց համարում են ԴԱՎԱՃԱՆ: Ու եթե նույնիսկ դա կլինի իմ բարեկամը, ընկերը, քույրը, եղբայրը, կապ չունի, ջնջեք ինձ: Ես ծայրահեղական չեմ, բայց չտրամաբանող ու սադրիչ ուղեղներ չեմ ուզում տեսնել իմ ընկերների մեջ:

Սա իմ ԿԱՐԾԻՔՆ Ա ՈՒ ԻՄ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ էս հարցի վերաբերյալ: Ու չնայած լիքը ասելու բան կա, բայց էսքանով կսահմանափակվեմ: Ու հա, ես էլ եմ դավաճան ու հպարտ եմ, որ իմ դավաճանությունը նման կերպ եմ արտահայտում: Մեկնաբանություններ թողնելուց առաջ էլ հիշեք, որ ես ընդունում եմ իմ «դավաճանությունը»: էնպես որ, զսպվածություն դրսևորեք ու ՀԱՐԳԵՔ իմ տեսակետը: ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻՆ ու այլ քաղաքական ակտիվիստներին առանձնահատուկ կերպով եմ խնդրում՝ ինձ չմեկնաբանե՛լ: Ձեզ հետ ամեն ինչ պարզ ա....

 

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր
Ամենադիտված