Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ արտգործնախարարի տեղակալին
Ուշադրության կենտրոնումԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: