Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Թուրք մերկապարուհու արկածները Երևանի սթրիպտիզներում (լուսանկարներ)

Newmag.am-ը

գրում է. Դիլարան ազգությամբ թուրք մանկատան սան է, որին որդեգրել են Արցախում, փախցրել Երևանում և ի վերջո աշխատանքի տեղավորել սթրիպտիզ ակումբում: Նա ալարկոտ կատվի քայլվածքով մոտենում է սթրիփ-խողովակին և սկսում է խաղալ նրա հետ՝ թուրքական մեղեդու հեշտանքային ռիթմին հնազանդ: Սկզբում՝ կարծես ծուլանալով: Հետո խաղը թեժանում է: Նա մերկանալու տաղանդ ունի: Թափանցիկ զգեստներից ազատվում է այնպես, կարծես գիշերային ակումբի բեմն իր ննջարանը լինի, որտեղ ինքը մենակ է: Գիշերային ակումբի սեղանների մոտ նստած տղամարդկանց թվում է, թե իրենք բանալու անցքից են հետևում իրադարձություններին: Դա ավելի է սրում հաճույքի զգացումը: Իսկ կանայք, որոնք ստրիպտիզ նայելիս միշտ էլ մի քիչ «մերկանում են» պարուհու հետ, այս դեպքում ամոթի թաքուն ապրումներ չեն ունենում: Դիլարան հաճախորդներին չի նկատում: Ես հանվելիս չեմ ամաչում: Դրսում էլ եմ շատ բաց հագնվում: Ինձ համար կարևորը մերկանալը չէ, այլ` իմ պարը, իմ արվեստը: Պարելիս, երբ աչքս հայելուն է ընկնում, ես հաճույք եմ ստանում… լավ եմ զգում, որ էս սիրուն աղջիկը ես եմ: Իսկ տղամարդիկ գալիս են տկլոր աղջիկ տեսնելու: Ես էլ սիրում եմ դատարկել նրանց գրպանները: Չէ՞ որ նրանք դրա′ համար են եկել: Դիլարան իր գործի գիտակի տեսքով վառում է սիգարետը և սկսում է բացատրել, որ պարելիս պետք է հանվել ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար: Պետք է կիսատ ասված խոսքի, փափուկ ռեզինի պես ձգել մերկանալու պահը: Այդպես ավելի շատ ես փող պոկում: Հաճախորդի հետ շատ խոսել չի կարելի: Եթե ուզում ես իշխել տղամարդու վրա, պետք է միանգամից չբացվես, միշտ մի գաղտնի բան թողնես: Հակառակ դեպքում դու նրա համար հետաքրքիր չես լինի, ու նա քո վրա գումար չի ծախսի: Դիլարան չի սիրում իր իսկական անունը:

Ծնողներս ինձ շատ տգեղ անուն են տվել: Ամաչում եմ, որ թուրք եմ, ամաչում եմ: Բայց թուրքական երգերը շատ եմ սիրում: Փոքր ժամանակ եմ սովորել: Ինչ ինձ հիշում եմ՝ պարել եմ: Ես միայն թուրքականի ու արաբականի տակ եմ պարում: Դիլարան պարում է Երևանի գիշերային ակումբներում: Գումարի 50 տոկոսն է իրենը: Մնացածն ակումբն է վերցնում: Ստրիպ-պարուհու գործը ձմեռն է աշխուժանում: Բայց Դիլարան ամառ-ձմեռ լավ է վաստակում: Թուրք մերկապարուհու ոչ բոլոր ելույթներն են հարթ անցնում: Երբ արաբական ու թուրքական պարեր են հայտարարում, գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցները կազմ ու պատրաստ սպասում են հերթական միջադեպին: Հաճախ Դիլարային ինչ-որ մարդիկ են մոտենում և զգուշացնում. «Մենք կգնանք՝ նոր կպարես, թե չէ վատ կլինի»: Այսպիսի դեպքերում Դիլարան պահպանում է սառնասրտությունը. «Բայց չէ՞ որ ինձ էլ սպասողներ կան»: Երբեմն հաճախորդները նույնիսկ փորձում են հարվածել նրան: Թե որտեղի՞ց են իմանում, որ թուրք եմ, չեմ հասկանում: Ախր ես դեմքով հայի նման եմ: Մենակ աչքերս են մի քիչ ուրիշ: Մի երեկո հարբած մեկը մոտեցավ ու հրեց նրան. «Ուզում եմ քեզ մի հատ ցավցնեմ: Որ քեզ կպնում եմ, ինձ թվում ա ձեր սաղ ազգին եմ կպնում»: Դիլարան այսպիսի պահերին վիրավորանքից լաց է լինում: Նա ընդամենը 20 տարեկան է: Մեղքի զգացում է ապրում, ակումբի աշխատողներին խնդրում է հաճախորդներին չասել, որ ինքը թուրք է: Բայց իմ ի՞նչն է թուրք: Ես դպրոցում կարդացել եմ թուրքերի ու հայերի կռվի մասին, ես գիտեմ, որ թուրքերը ցեղասպանություն են արել ու ատում եմ նրանց, ոնց որ բոլոր հայերը: Ես ինձ հայ եմ զգում, միայն թե թուրքական երգերն ինձ ձգում են: Թե չէ՝ ես հայ եմ: Ակումբի տնօրենները չեն սիրում սկանդալային պատմություններ, բայց հանդուրժող են Դիլարայի հանդեպ: Եկամուտը ծածկում է տհաճությունները: Թուրքական և արաբական պարերի համար հայ հաճախորդը լավ է վճարում: Երբեմն Դիլարան 200-300 դոլար է վաստակում ելույթի համար: Ավելի շատ վճարողներ էլ կան. հայտնի մարդիկ, գործարարներ, որոնց անունները պարուհին թաքցնում է: Նրան երբեմն կանչում են որևէ առանձնատուն՝ պարելու, և 400-500 դոլար են տալիս երեկոյի համար:

Նրանք թուրքակա′ն երաժշտություն են սիրում: Ես էլ պարում եմ ու հեռանում: Այլ առաջարկներ չեմ ընդունում: Ես միշտ հավատարիմ եմ իմ սիրած մարդուն: Դավաճանությունը վատ բան է:Դավաճանությունը նրա մանկական հուշերում է դաջվել: Հարևանները հարձակվել էին մի կնոջ վրա, որը դավաճանել էր ամուսնուն, ու ծեծում էին նրան: Դիլարան 8 տարեկան էր: Ծնողների հետ ապրում էր Ստամբուլում: Հայրը հեռացավ ընտանիքից, մայրը մահացավ: Ղարաբաղցի մի կին նրան խղճաց ու բերեց Արցախ: Դիլարայի մատները դողում են հուշերի հուզմունքից: Նա նյարդային կպցնում է հերթական սիգարետը: Մանկատանը ով իմանում էր, որ թուրքի երեխա եմ, չէր ուզում տուն տանել: Բոլորին տանում էին: Ես ամեն անգամ կանգնում էի ձիգ, որ տեսնեն՝ ինչ սիրուն եմ: Բայց ինձ չէին վերցնում: Մենակ իմ ղարաբաղցի մաման ինձ խղճաց: Տարավ տուն՝ Ստեփանակերտ, մեծացրեց իր երկու աղջիկների ու տղայի հետ: Ոչ մեկին չէր ասում, որ ես թուրքի աղջիկ եմ: Նոր գլանակ է վառում: Իսկ Երևանում նրա հայտնվելն իսկական սերիալ հիշեցնող պատմություն է: Մերոնք ինձ նշանեցին 16 տարեկանում: Նշանդրեքիս օրը ջահն առաստաղից պոկվեց-ընկավ: Հարսանիքիցս մի քանի օր առաջ երևանցի մի տղա ինձ փախցրեց-բերեց այստեղ: Դեղ լցրեց բաժակս, քնեցրեց ինձ, գիշերը պահեց մոտը: Մերոնց չզանգեցի ամոթից: Հետո սիրեցի էդ տղային: Հետո մերոնք եկան հետևիցս, դատի տվեցին նրան: Դատավորին ասացի, թե նրան չեմ ճանաչում: Մամաս ինձ հետ տարավ Ղարաբաղ, բայց էլի փախա մոտը: Իսկ նա վախեցել էր: Ինձ չընդունեց: Հո տուն չէի՞ գնա: Դուրս եկա փողոց: Ու էդպես էլ կմնայի փողոցում, եթե չլիներ պարուհի Աննան: Նա ինձ տարավ իր տուն, քրոջ պես էր հետս: Որ տեսավ՝ ոնց եմ արաբական պարում, ինձ տարավ ակումբ: Բայց ստրիպտիզի համար ավելի շատ փող էին տալիս: Ու սկսվեց: Արևի լույս չէի տեսնում: Ցերեկները քնում էի, գիշերները պարում: Իմ կյանքը փոխվեց: Հիմա ինձ թվում է, որ ես ուրիշ մարդ եմ: Վերջին սիգարետը ծորում է հարդարված եղունգի ծայրից ու անհետանում է: Թախանձանքով նայում է աչքերիս մեջ: -Սյուզ, ծխելիք ունե՞ս: -Հերիք չի՞ ծխես, մայրդ գիտի՞, – աշխատում եմ չմոռանալ, որ իմ առջև 20 տարեկան աղջիկ է: -Չէ: Որ իմանա, վատ կզգա: Ես մամայիս աշխարհի չափ եմ սիրում: Ոսկեղեն, լավ շորեր եմ առնում իր համար: Ինքն էլ ինձ է ամենաշատը սիրում… Մաման ինձ հիմա էլ է տուն կանչում: Ասում է. «Ես գիտեմ, որ դու մաքուր ես: Արի… Ղարաբաղ, նորմալ ապրիր քո համար»…Բայց ես չեմ կարող գնալ Ղարաբաղ: Ոչ էլ պարել եմ ուզում: Չգիտեմ… 

Դպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված