ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի


ԱՄՆ նախագահական ընտրությունների երեք երանգները. վերջին խոսքը Կոլեգիայինն է

Միջազգային

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայանալու են նախագահական 58-րդ ընտրությունները: Հաղթանակի գլխավոր հավակնորդներն են Հիլարի Քլինթոնը (Դեմոկրատական կուսակցություն) եւ Դոնալդ Թրամփը (Հանրապետական կուսակցություն):

Մյուս թեկնածուները՝ Գարի Ջոնսոնը (Լիբերտանական կուսակցություն), Ջիլ Սթայնը (Կանաչների կուսակցություն) եւ այլք, հաղթանակի իրական հնարավորություն չունեն:

Ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան հենց նոյեմբերի 8-ին: Սակայն Ընտրական կոլեգիան նախագահ եւ փոխնախագահ կընտրի միայն դեկտեմբերի 19-ին, Կոնգրեսը նրանց ընտրությունը կհաստատի հունվարի 6-ին, իսկ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա 2017 թվականի հունվարի 20-ին:

Ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա Կոլեգիայի առնվազն 270 անդամի ձայնը, քանի որ հաղթողին ճանաչող Ընտրական կոլեգիան կազմված է 538 անդամից: Յուրաքանչյուր նահանգից Կոլեգիայի անդամների թիվը հավասար է ԱՄՆ Կոնգրեսում նրա ներկայացուցիչների թվին:

Ընտրական կոլեգիայի անդամների թիվը՝ ըստ նահանգների. Այդահո՝ 4, Այովա՝ 6, Ալաբամա՝ 9, Ալյասկա՝ 3, Արիզոնա՝ 11, Արքանզաս՝ 6, Վայոմինգ՝ 3, Վաշինգտոն՝ 12, Վերմոնտ՝ 3, Վիրջինիա՝ 13, Վիսկոնսին՝ 10, Հավայի՝ 4, Դելավեր՝ 3, Ջորջիա՝ 16, Արեւմտյան Վիրջինիա՝ 5, Իլինոյս՝ 20, Ինդիանա՝ 11, Քալիֆորնիա՝ 55, Քանզաս՝ 6, Քենթուքի՝ 8, Կոլորադո՝ 9, Կոնեկտիկուտ՝ 7, Լուիզիանա՝ 8, Մասաչուսեթս՝ 11, Մինեսոտա՝ 10, Միսիսիպի՝ 6, Միսուրի՝ 10, Միչիգան՝ 16, Մոնթանա՝ 3, Մեն՝ 4, Մերիլենդ՝ 10, Նեբրասկա՝ 5, Նեւադա՝ 6, Նյու Ջերսի՝ 14, Նյու Յորք՝ 29, Նյու Մեքսիկո՝ 5, Նյու Հեմփշիր՝ 4, Օհայո՝ 18, Օքլահոմա՝ 7, Օրեգոն՝ 7, Փենսիլվանիա՝ 20, Ռոդ Այլենդ՝ 4, Հյուսիսային Քարոլինա՝ 15, Հյուսիսային Դակոտա՝ 3, Թենեսի՝ 11, Թեխաս՝ 38, Կոլումբիայի Դաշնային շրջան՝ 3, Ֆլորիդա՝ 29, Հարավային Դակոտա՝ 3, Հարավային Քարոլինա՝ 9, Յուտա՝ 6:

48 նահանգներում եւ Կոլումբիայի Դաշնային շրջանում նահանգից Ընտրական կոլեգիայի բոլոր անդամներ ձայները ստանում է այն թեկնածուն, որը հավաքում է ձայների պարզ մեծամասնությունը: Մեն եւ Նեբրասկա նահանգներում ընտրողների ձայները բաշխվում են քվեարկության արդյունքների համամասնությամբ:

ԱՄՆ պատմության մեջ երեք անգամ Ընտրական կոլեգիան նախագահ է ընտրել այն թեկնածուին, որն ընտրողների նվազագույն ձայներն էր ստացել: 1876 թվականին նախագահ է դարձել Ռութերֆորդ Հեյսը, 1888-ին՝ Բենջամին Հարիսոնը, 2000 թվականին՝ Ջորջ Բուշը: Երեքն էլ Հանրապետական կուսակցության թեկնածուներն էին:

Եթե թեկնածուներից ոչ ոք չի ստանում Ընտրական կոլեգիայի անդամների ձայների մեծամասնությունը, ապա երեք հիմնական թեկնածուներից նախագահ է ընտրում Ներկայացուցիչների պալատը, ընդ որում՝ յուրաքանչյուր նահանգ միայն մեկ քվեի իրավունք ունի: Եթե փոխնախագահի թեկնածուներից ոչ ոք ձայների մեծամասնություն չի ստանում, երկու գլխավոր թեկնածուներից հաղթողին ընտրում է Սենատը: Ներկայացուցիչների պալատի նախագահական ընտրությունների ճակատագիրը վճռել է երկու անգամ՝ 1800 եւ 1824 թվականներին: Սենատի կողմից փոխնախագահի ընտրությանը գործը հասել է միայն մեկ անգամ՝ 1836 թվականին:

Նախագահական ընտրությունների բարդ, երկաստիճան համակարգն առաջարկել են դեռեւս ԱՄՆ հիմնադիր հայրերը, որոնք հեռավոր 1787 թվականին առանցքային դեր են կատարել ամերիկյան պետականության կայացման գործում: Այդ ժամանակից ի վեր՝ Միացյալ Նահանգներում ընտրություններն անցկացվում են մի քանի փուլով:

Նախ յուրաքանչյուր կուսակցություն յուրաքանչյուր նահանգի որոշակի թվով Ընտրական կոլեգիայի ներկայացուցիչ է ընտրում: Յուրաքանչյուր նահանգ ներկայացնում են երկու սենատորներ, ինչպես նաեւ այդ նահանգի բոլոր ընտրատարածքների ներկայացուցիչները, որոնք թիվը կախված է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների թվից: Այս մարդիկ ժամանակավոր մարմին են ձեւավորում, որն Ընտրական կոլեգիա է կոչվում: Այն կազմված է 538 անդամից. ընտրատարածքների 435 ներկայացուցիչներ, բոլոր 50 նահանգներից 100 սենատորներ եւ 3 անձ Վաշինգթոնից:

Հետո, համընդհանուր քվեարկության օրը, որը միշտ տեղի է ունենում նոյեմբերի 2-րդ երեքշաբթի, մարդիկ իրացնում են իրենց ընտրական իրավունքը՝ քվեարկելով կոնկրետ թեկնածուի օգտին: Վերջնական որոշումը, թե ով է դառնալու ԱՄՆ նախագահ, ուղիղ քվեարակությամբ կայացնում է ընտրողների կոլեգիան համաժողովրդական քվեարկության 41-րդ օրը: Եթե ձայները հավասար են բաժանվում, հաղթողին որոշում են ներկայացուցիչների պալատում քվեարկությամբ, ինչն ամրագրված է ԱՄՆ Սահմանադրության 12-րդ փոփոխությամբ: Հաղթանակի համար պետք է հավաքել 26 նահանգների ներկայացուցիչների ձայները:

Առավել հաճախ հակվում են այն թեկնածուի օգտին, ով ստացել է ինչպես բնակչության, այնպես էլ կոլեգիայի ձայների մեծամասնությունը: Բայց նշենք, որ դա բոլորովին պարտադիր չէ: Ոչ մի դաշնային օրենքում նման պահանջ չկա:

ԱՄՆ-ում ավանդաբար նահանգները 3 կարգի են բաժանվում՝ դեմոկրատական, հանրապետական եւ տատանվող: Ելնելով դրանից՝ բաց տվյալների հիման վրա կարելի է ենթադրել, թե ով կդառնա ԱՄՆ 45-րդ նախագահը:

Այնպես է ստացվել, որ ԱՄՆ-ում առանձնացնում են տատանվող նահանգների խումբը՝ swing states: Դրանք հայտնի են նաեւ որպես մանուշակագույն նահանգներ այն գույնի պատճառով, որը ստացվում է հանրապետականների խորհրդանիշ կարմիրը դեմոկրատների կապույտի հետ խառնելիս:

Տատանվող են անվանում այն նահանգները, որտեղ ընտրությունների նախօրեին գրեթե հավասար ժողովրդականություն են վայելում երկու կուսակցությունների թեկնածուները: Այս նահագներում քվեարկության արդյունքները ուշադրության կենտրոնում են, քանի որ հենց դրանք են որոշում ելքը: Փորձագետները նշում են, որ նրանից, թե ում կողմը կանցնեն այդ նահանգները, կախված կլինի այն, թե ով կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը: Մերիլենդի նահանգի սենատոր Ջեյմի Ռասքինի տվյալներով՝ թեկնաուծները ռեսուրսների 99 տոկոսը հատկացնում են հենց այդ նահանգներին:

Դեռեւս բոլոր տատանվող նահանգները, որոնք կողմնորոշվել են թեկնածուի հարցում, իրենց ձայնը տալիս են դեմոկրատներին: Դրանք ավանդաբար Դեմոկրատական կուսակցության օգտին քվեարկող Միննեսոտայի եւ Վիսքոնսինի նահանգներն են, որոնք վերջին 7 ընտրություններում քվեարկել են դեմոկրատների օգտին:

Չի կողմնորոշվել Օհայոյի նահանգը: Սա միակ նահանգն է, որը վերջին 50 տարում ոչ մի անգամ չի «սխալվել» նախագահի ընտրության հարցում: Վերջին անգամ այդ նահանգի ընտրողները սխալվել էին 1960-ին, երբ ընտրվել էր նախագահ Ջոն Քեննեդին: Այդ ժամանակ Օհայոն քվեարկել էր հանրապետական Ռիչարդ Նիքսոնի օգտին: Այդ ժամանակվանից ի վեր՝ Օհահոյի նահանգը միշտ քվեարկել է հաղթողի օգտին:

Չի կողմնորոշվել նաեւ Արիզոնայի նահանգը: Սակայն նրանք միշտ հանրապետականների կողմից են եղել:

Հարցումների համաձայն՝ Քլինթոնի եւ Թրամփի վարկանիշը ընտրությունների նախօրեին գրեթե հավասար է. աննշան առավելություն ունի Քլինթոնը: Վերլուծաբանները նրա հաղթանակի շանսերը գնահատում են որպես նախընտրելի:

Ինչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԱղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի Պուտինը պատրաստ է ընդունել ԱՄՆ բանագնացներին․ Լավրով Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Պայքար՝ անցյալի համար․ Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի կառավարման տարիների խորհրդանիշ «Ռիկեի կուժերը» ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման «չտեսնված» միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ․ ԱՄՆ ֆիննախ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է ամենաշոգ օրերից մեկը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Լավրով․ Մոսկվան ԱՄՆ-ին հարցեր է ուղղել Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու վերաբերյալ Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses1 զոհ, 6 վիրավոր՝ Բրյանսկին հասցված հարվածի հետևանքով Կահիրեի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյnւն. կան զnhեր և վիրավnրներ Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Մեր երկրում քաղաքական հայացքների, խոսքի համար հետապնդումը վառ օրինակ է ապագա սերունդի համար. Արման ԱբովյանՁեր արդարացումները չի հետաքրքրում դաստիարակին, ով օրական 30 երեխայի տակդիր է փոխում. Յոլյան
Ամենադիտված