Ստիպողաբար եմ հավաքում , ամաչելով , բայց ուրիշ տարբերակ չկա. Ռիտա Սարգսյան
TVՀՀ առողջապահության նախարարության՝ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը» վերաբացվում է՝ արդիականացված եւ վերազինված: Մինչ կենտրոնի պաշտոնական բացումը, որը տեղի կունենա այսօր, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, լրագրողների հետ միասին, երեկ առաջինն է այցելել այնտեղ:
«Նվիրիր կյանք» հիմնադրամի աջակցությամբ կենտրոնում արդեն հնարավոր կլինի Հայաստանում կատարել ոսկրածուծի փոխպատվաստում:
Ռիտա Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ինքը «Նվիրիր կյանք» հիմնադրամի համար նվիրատվությունների այլընտրանքային տարբերակներ է փորձում գտնել: Նրա խոսքով՝ նախկինում նվիրատվությունները շատ էին, հիմա դրանք պակասել են: «Պետությունը չի կարող անել, բայց ես գտնում եմ ինչ-որ բաներ, գեղեցիկ բան չեմ անում՝ հաճախ ստիպողաբար հավաքում եմ (ծիծաղում է,-խմբ.), բայց ուրիշ տարբերակ չկա, պետք է միասին մի բան մտածենք, որ որևէ մեկին դժվար չլինի օգնելը»,-ասել է Ռիտա Սարգսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում.