Քաղաքականությունը դառնում է վտանգավոր, երբ դրանով սկսում են զբաղվել...
BlogԿարեն Մկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
«Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը լրատվամիջոցների հետ հարցազրույցում տեսակետ է հայտնել, որ ՀԽ-ն կազմակերպված ձևով աջակցում է երիտասարդների պայքարին:
«Մենք պարտավոր ենք աջակցել և մեր պարտավորությունն ենք կատարում։ Մեր կողմից որևէ քաղաքական օրակարգ չի բարձրացվել և չի բարձրացվելու այս պայքարի հետ կապված, ընդամենը աջակցում ենք, որ մեր երիտասարդները արդյունքի հասնեն»,- ասել է նա։
Այս հարցազրույցի յուրահատկությունը կայանում է նրանում, որ ազնվության ու կարգուկանոնի մասին խոսում է ՀՀ քաղաքական դաշտում գործող ամենակասկածելի և սադրող քաղաքականություն վարող ուժի ներկայացուցիչը: Եվ ամենատարօրինակն այն է, որ քաղաքական օրակարգից խոսում է լրիվ ապաքաղաքականացված` իր գոյատևման համար իրավիճակային խնդիրներ լուծող, մի պրիմիտիվ սեգմենտ:
Այնպես, որ Բաղրամյանում զուր ինտրիգներ փնտրողները և սոցիումի կենցաղային գերխնդիրն օգտագործելով իրենց համար քաղաքական կեցավայր ու ապաստան փնտրողները պետք է չմոռանան, որ քաղաքականությամբ զբաղվելու համար նախ պետք է դրսևորեն քաղաքական կամք և համառություն:
ՀԳ. Պլատոն. Քաղաքականությունը դառնում է վտանգավոր և անկանխատեսելի, երբ դրանով սկսում են զբաղվել կոշկակարներն ու հացթուխները: