«Իրատես». Ինչո՞ւ Ջավադյանն առաջին անգամ չպաշտպանեց բանկերի շահերը. Նրա աթոռը խախուտ է
Մամուլ«Իրատես» թերթը գրում է. «ՊԵԿ-ը փորձում է «քնից» արթնացնել բանկ-տնտեսավարող հարաբերությունները։ Գաղտնիք չէ, որ տնտեսություն եւ բանկեր հարաբերությունը խիստ փոխկապակցված է, գաղտնիք չէ նաեւ այն, որ վերջերս գործարարներն այնքան էլ հաճախ չեն դիմում բանկերին՝ վարկեր վերցնելու համար։
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ԿԲ-ի նախագահին փոխանցեց օրինապահ հարկատուներին բանկային արտոնյալ պայմաններ հատկացնելու ՊԵԿ-ի առաջարկը։
Ինչպես եւ սպասվում էր, ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանը պատրաստակամորեն համաձայնեց։ Եթե նկատենք, որ վերջին շրջանում լայնորեն շրջանառվում են Արթուր Ջավադյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները, ապա կարելի է հասկանալ, թե ինչու առաջին անգամ ԿԲ-ի ղեկավարը չպաշտպանեց առեւտրային բանկերի շահերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում