Ցուցարարները կարող են վերադարձնել աղբարկղները, եթե ոստիկանությունը առաջարկի մեկ այլ ֆիզիկական միջոց`բաժանման գիծը պահելու համար
BlogԱնդրիաս Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բաղրամյան պողոտայում ինքնաբուխ, շուրջօրյա խաղաղ հավաքի անվտանգությունը ապահովելու համար ցուցարարները ստիպված են եղել օգտագործել «Սանիտեք» ընկերությանը պատկանող աղբարկղները։ Այդ աղբարկղներից կազմված գիծը անհրաժեշտ է, որպեսզի ոստիկանության եւ ցուցարարների միջեւ ձեւավորվի անվտանգ տարածություն՝ լրագրողների աշխատանքի եւ տարատեսակ սադրանքներից խուսափելու համար։
Ցուցարարները կարող են ենթարկվել ոստիկանության պահանջին՝ հետ վերադարձնել աղբարկղները, եթե ոստիկանությունը առաջարկի մեկ այլ ֆիզիկական միջոց, որը հնարավորություն կտա պահպանել ձեւավորված բաժանարար գիծը եւ կհանդիսանա արդյունավետ միջոց հավաքի անվտանգությունը ապահովելու համար։
եթե ոստիկանությունը պատրաստ է անել նման ողջամիտ առաջարկ, ապա ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում հորդորել ցուցարարներին՝ փոխարինել աղբարկղներով կազմակերպած բաժանարար գիծը մեկ այլ համարժեք ֆիզիկական առարկաներով։