«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ


Վանաձորում հասունանում է հերթական քաղաքական «քցոցին»

Օրերս լրացավ հայ քաղաքական դաշտի բազմափորձ ու կարկառուն ներկայացուցիչ և խոշոր պետական գործիչ, նախկին ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի ծննդյան 48–ամյակը։ Այս նշանակալի իրադարձությունը առավել կարևորվեց իր ծննդյան օրը նախկին ԱԽՔ և ներկայում էլ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարի հայեցակարգային քաղաքական հայտարարությամբ։ Իր հայտարարության մեջ Բաղդասարյան Արթուրը անդրադարձել էր իր քաղաքական գործունեության բազմաթիվ մութ ու աղմկահարույց կողմերին՝ մասնավորապես հիմնավոր կերպով ներկայացրել էր, թե ինչու են ինքը և իր կուսակցությունը որդեգրել հանուն իշխանության փշրանքներ ունենալու հասարակությանը մշտապես «քցելու» սկզբունքները։

Ներկայում բոլորովին էլ նպատակահարմար չէ բազմիցս իր քաղաքական ու հասարակական կեցվածքը փոխած և մշտապես իշխանության ծիրում նավարկած այս գործչի հայտարարության բոլոր կետերին անդրադառնալը, քանի որ ՕԵԿ–Հայկական վերածնունդի և նրա ղեկավարի մասին հստակ պատկերացում և վերաբերմունք ունեն հայաստանյան հասարակության բոլոր շերտերը։ Այս վերաբերմունքն ի դեպ բոլորովին էլ կապ չունի, թե սույն կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում ինչպիսի քվեներ է ստացել, որը բոլորովին այլ խնդիր է և պայմանավորված է մի շարք ապաքաղաքական հանգամանքներով։ Վերջիններիս մենք կանդրադառնանք առաջիկայում։

Սակայն Արթուր Բաղդասարյանի հայտարարության մեջ առկա էր մեկ ուշագրավ հանգամանք։ Սույն գործիչն անդրադառնալով Վանաձորում առկա ներկա իրավիճակին, մասնավորապես խորը վիրավորվածություն արտահայտեց, որ իր կուսակցության հասցեին մեղադրանքներ են հնչում առ այն, որ հենց ՀՎԿ անդամներն են իրենց սկզբունքներին համաձայն «քցել» ընդդիմության թեկնածուին, որին կուսակցությունը աջակցելու հուշագիր էր ստորագրել։ Այս մեղադրանքները բնականաբար լիովին տրամաբանական են, քանի որ Արթուր Բաղդասարյանն ու նրա կուսակցությունը բոլոր հնարավոր միջոցներով վաստակել են դրանք իրենց գործունեությամբ և քաղաքական դեմարշներով։ Սակայն առավել հետաքրքիր է այն, որ Բաղդասարյանը անթաքույց կերպով ակնարկում է, որ իրենք պատրաստ են Վանաձորում կոալիցիա կազմել հանրապետականի հետ և, իր խոսքով, զգալի դեր կատարել քաղաքի կառավարման գործում։

Այստեղ արդեն պարզ է դառնում, թե որտեղից են առաջացել այն 4 անհայտ ծագման ձայները, որոնց շնորհիվ հանրապետական թեկնածուն Վանաձորում հաղթեց։ Պարզվում է, որ այն ամբողջ ընդդիմադիր շոուն, որը խաղաց Վանաձորում Հայկական Վերածնունդը, ընդամենը «թանկով վաճառվելու» գործընթաց էր, որն ի դեպ լիովին Արթուր Բաղդասարյանի և նրա կուսակցության գործունեության տրամաբանության մեջ է։ Ըստ էության այս հայտարարությունից հետո արդեն իսկ հասկանալի է, որ մոտ ապագայում Հայկական Վերածնունդը կդադարեցնի բոյկոտը և կմիանա ՀՀԿ–ՀՅԴ դաշինքին։

Մի կողմից տեսականորեն սա կարող է որոշակիորեն վնասել նոր անվանափոխված ՕԵԿ–ին, սակայն մյուս կողմից ՕԵԿ–ՀՎԿ–ի մասին հայաստանյան հասարակության պատկերացումները գրեթե փոփոխություն չեն կարող կրել, քանի որ այս կուսակցությունը մասնագիտացած է այսօրինակ դեմարշներում և այդ մասին վաղուց արդեն գիտեն բոլորը։ Ուստի ցանկալի է, որ վերջապես ՕԵԿ–ՀՎԿ–ն վերադառնա իր բուն գործելաոճին և ազատի իր ներկայությունից ընդդիմադիր դաշտը գոնե Վանաձորում, քանի որ նման կուսակցությունների առկայությունը անվանարկում են մեր առանց այն էլ խառնիճաղանջ ընդդիմադիր դաշտը։

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան
Ամենադիտված