Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգված են՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում․ WSJ Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան Կասեցվել է Մեղրիի «Լորդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան ՌԴ-ն աշխարհի միակ երկիրն է, որը տիրապետում է միջnւկային էներգետիկայի ողջ շղթայի կարողություններին. Պուտին Ամերիկյան «USS George Washington» ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք Այս ամռանը Գերմանիայում մոտ 14,000 մարդ է կյանքից հեռացել շոգի հետևանքով


Զինված խմբի «լակմուսը». «Փաստ»

Ուշադրության կենտրոնում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցյալ տարվա նոյեմբերին ՀՀ ուժայինները Երևանում մեծ շուքով իրականացրեցին, այսպես կոչված զինված խմբի վնասազերծումն ու ձերբակալումը։ Այն ժամանակ, հաշվի առնելով սպասվելիք սահմանադրական փոփոխությունները, գրեթե ոչ ոք չհավատաց այն ամենին, ինչ ներկայացրեց իշխանությունը։ Չենք կարծում, թե հավատացողների թիվն առանձնապես աճել է։ Դեպքից անցել է մեկ տարի, սակայն ԱԱԾ–ն դեռ որևէ հստակ ու հոդաբաշխ տեղեկություն չի տվել զինված խմբի հիմնական նպատակների մասին։ Մեկ լսում ենք լուրեր առ այն, որ նրանք պատրաստվում էին պայթեցնել նախագահի ինքնաթիռը, հաջորդ դրվագում ներկայանում են որպես խիստ հայրենասերներ, որոնք պատրաստվում էին սահման գնալ, երրորդ դրվագում ՝ չէին թողնելու Ղարաբաղ ծախեն։ 
Ինչևէ, թողնենք այս հակասական տեղեկությունները և գանք բուն թեմային։ ԱԱԾ–ն իր տեղեկություններով իրապես խճճեց հայ հասարակությանը, գործի մեջ ներառելով իսպանահայի, կանանց, կաթոլիկ պաստորի, նախկին փոխնախարարի, ազատամարտիկների և այլն։ Կարել է ասել, հասարակության բոլոր խավերը ներկայացված են այս խմբում կամ խմբի հետ առչնվող գործերում։ Ասել, թե ԱԱԾ–ն անում է դա չգիտակցված, առնվազն ծիծաղելի կլինի։ Գործի շրջանակներում ստեղծվել է իրավիճակային քաոս, իսկ որպես կանոն ՝ քաոսում կառավարում են ուժայինները, դա կլինի ԱԱԾ թե ԿԳԲ, անվանումն էական չէ։ Միայն վերջերս այդ կառույցը հայտարարեց, որ գործում ներգրավված անձանց թիվը հասնում է շուրջ երեք հարյուրի։ Հասարակությունը գիտի նրանցից առավելագույնը տասին։ Բայց քաղաքացու մոտ պարզ հարցադրում է առաջանում, թե ովքեր են այն մնացածները, որոնք կուզենային այս երկրում հեղաշրջում անել և խառնաշփոթ ստեղծել։ Այս ֆոնի վրա, Շիրխանյանի չկայացած ասուլիսի աճպարարությունները և խմբի պարագլխի արդեն իսկ հակասական ցուցմունքները, էլ ավելի հետաքրքիր են դարձնում իրավիճակը։ Ասել կուզե, գործ ունենք խորքային մի մեխանիզմի հետ, որն ԱԱԾ–ն կարող է օգտագործել ինչպես արտաքին ցուցադրության, այնպես էլ ներքին սպառման հետ կապված։ Մեզ սույն դրվագում առավել հետաքրքրական է ներքին սպառումը։ Նախ ծիծաղելի է հատկապես նշվող գումարի չափը, որով Հայր Անտոնը ֆինանսավորել է այսպես ասած զինված խմբին. 70000 դոլլար։ Եթե այդչափ գումարը բավականացներ հեղաշրջում անելու, ապա Հայաստանում, վաղուց արդեն, յուրաքանչյուր երրորդ միջին ձեռնարկատեր մի քանի հեղաշրջումներ արած կլիներ։ 
Մյուս կողմից, այս գործը դարձել է դագանակ նախկին իշխանավորների կամ իշխանությունից նեղացածների գլխին։ Եթե գործում ներգրավվել է 300 մարդ, ապա նրանցից յուրաքանչուրը կարող է ցուցմունք տալ ինչ–որ նախկին կամ ներկա պաշտոնյայի անունը շրջանառելով։ Այստեղ էական չէ արդեն, թե այդ նախկինն ու ներկան կապ ունե՚՞ն, թե ոչ։ Էականը դրվագի էֆեկտն է, և այդ անձին նախազգուշացնելը։ Այսպես եղավ նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի դեպքում։ Լրատվամիջոցներին, չգիտես որտեղից հասանելի դարձավ նախաքննական գաղտնիք, որի կերտմանը մասնակցում էին երեք անձ ՝ քննիչը, Շիրխանյանը և Հայր Անտոնը։ Եթե վերջին երկուսի պարագայում ինֆորմացիա ստանալը ավելի բարդ է, ապա մնում է քննիչը։ Այս դեպքում ԱԱԾ–ն պետք է առնվազն հետաքննություն սկսեր առ այն, թե որտեղի՞ց այդ տեղեկությունը հայտնի դարձավ ԶԼՄ–ներին։ Սակայն ԱԱԾ–ն նման հայտարարությամբ դեռևս հանդես չի եկել, ինչը կարող է նշանակել, որ կառույցը վերահսկում է վիճակը կամ կառույցին ձեռնտու է այս վիճակը։ Օհանյանի դեպքը կարծում ենք, միակը չի լինի և ԱԱԾ–ն ցանկացած պահի կարող է օգտագործել այս գործը` ամենատարբեր անձանց ներգրավվելու համար: Սա ցանկացած պահի կարող է դիտարկվել ոչ միայն ներքին սպառման ու զսպման աղբյուր, այլ նաև, հաշվի առնելով ենթադրյալ խմբի ենթադրյալ ղեկավարի հակասական ցուցմունքները, կարող է ըստ հայեցողության օգտագործվել արտաքին ամենատարբեր բևեռների դեմ։ Վայհայրենասիրական պաթոսը հուշում էր, որ դավադրության տեսությունների սիրահարները պետք է ի սկզբանե խոսեին ադրբեջանաթուրքական կամ մասոնական հերթական խարդավանքի մասին, բայց այդ լուրերը միանգամից կորան լրահոսում։ Այսինքն, կարող է աշխատել ավելի լուրջ նպատակներով օգտագործելու գործոնը։ Թե ի վերջո, երբ այս գործը կհասնի դատարան ու ինչ հետևանքներ կունենա, ցույց կտա ժամանակը։ Բայց այն, որ սա դարձել է արդեն ժամանակակից թրիլլերին բնորոշ հատկանիշներով օժտված գործ, կարծես ոչ մեկի մոտ կասկածի տեղիք չի տալիս։ Սպասենք հաջորդ սերիային, որը կարծում եմ կլինի առավել հուզական ու դրամատիկ, քան նախորդներն էին։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգված են՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում․ WSJ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանԼուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Կասեցվել է Մեղրիի «Լորդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան ՌԴ-ն աշխարհի միակ երկիրն է, որը տիրապետում է միջnւկային էներգետիկայի ողջ շղթայի կարողություններին. Պուտին Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Ամերիկյան «USS George Washington» ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք Այս ամռանը Գերմանիայում մոտ 14,000 մարդ է կյանքից հեռացել շոգի հետևանքով Վատիկանը մտահոգված է Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնության իրականացման խնդիրներով Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը Սյունիքում Ուկրաինան ԵՄ-ից ՀՕՊ միջոցներ չի խնդրում 90 միլիարդ եվրոյի ռшզմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, Կիևը պահանջում է միայն դրnններ, hրթիռներ և կnրծանիչներ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Ամենադիտված