Վարչապետն ազատել է Արթուր Հարությունյանին ԼՂՀ ԱԻ պետծառայության տնօրենի պաշտոնից
ՔաղաքականությունԱրցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ Արթուր Յուրիկի Հարությունյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից:
ԼՂՀ կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ համապատասխան որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասինե ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով`
Արթուր Յուրիկի Հարությունյանին ազատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում ծառայության անցնելու կապակցությամբ»։