Վաղինակի, Մաքսի ու մյուսների շնորհիվ երեկ Բաղրամյանում կանխվեց լուրջ փորձանք
Ուշադրության կենտրոնումՎիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վաղինակին, Մաքսին ու մյուսներին առանձնապես չեմ էլ ճանաչում որպես մարդ, բայց մի բան հաստատ գիտեմ. իրենց սառը դատողության և պատասխանատվության շնորհիվ երեկ Բաղրամյանում կանխվեց լուրջ փորձանք:
Հուսով եմ՝ բոլորը դուրս կգան դավադրություններ, դավաճանություններ ու եսիմինչեր փնտրելու տրամադրությունից և կդատեն նույնքան առողջ:
Պայքարը շարունակվում է! Իսկ ում թվում է, թե Բաղրամյանի վրա մեղր ա բաժանվում, իսկ Ազատության հրապարակն էական տեղ չի, թող հիշեն՝ որտեղից են սկսվել Ղարաբաղյան ու մնացած շարժումները: