Մեկնարկում է Ազգային ժողովի նստաշրջանը
ՔաղաքականությունԱյսօր՝ նոյեմբերի 14-ին մեկնարկում է ՀՀ Ազգային ժողովի ստաշրջանը։
ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 133 հարց, 34 միջազգային պայմանագիր: ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 12 հարց, 1 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 14-17-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի նոյեմբերի 14-ի նիստում: