Էմմի.«Մեկ տարի առաջ այսօր ես եւ Վահեն դարձանք էլ ավելի երջանիկ»
LifeBravo.am-ը գրում է .
Էմմի ընտանիքում նոյեմբերի 13-ը տոնական է: Երգչուհին ուղիղ մեկ տարի է` վայելում է մայրության բերկրանքը: Նա «ֆեյսբուքյան» իր պաշտոնական էջում հրապարակել է որդու լուսանկարը եւ շնորհավորել փոքրիկին:
«Մեկ տարի առաջ` նոյեմբերի 13-ին, Վահեն եւ ես դարձանք էլ ավելի երջանիկ: Դանիելը մեզ տվեց կյանքի մի նոր գույն, ապրելու իմաստ... «Happy bday», տղաս»,-գրել է Էմմին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ երգչուհին կրկին գեղեցիկ կարգավիճակում է եւ պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ:
BRAVO.am
Լուսանկարները` Էմմիի «ֆեյսբուքյան» էջից

