Նախարար. 1000 դրամի վճարումներից պետք է ազատել ընտանիքներին, որտեղ ժամկետային զինծառայողներ կան
Ուշադրության կենտրոնումԲանակի օգնության համար վճարումներից պետք է ազատել այն ընտանիքներին, որտեղ ժամկետային զինծառայողներ կան։ Այս մասին նոյեմբերի 14-ին՝ ԱԺ–ում զինծառայողների ֆոնդին 1000 դրամ վճարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նախարարը նշել է, որ այդ ֆոնդին պետք է 1000 դրամ վճարեն բոլոր աշխատող քաղաքացիները, բացառությամբ այն ընտանիքների, որտեղ կան ժամկետային զինծառայողներ, զոհված կամ հաշմանդամություն ստացած զինվորականներ։ «Կարծում եմ, որ պետք է օրինագծում համապատասխան փոփոխություններ կատարել։ Նման ընտանիքներից վճարներ չպետք է գանձվեն»,– ասաց նախարարը։