Երեկ Բաղրամյանի վրա որոշ քաղաքական ուժեր՝ աղանդավորների պես կիրառում էին հոգեորսության մեխանիզմներ
Ուշադրության կենտրոնումԱշոտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինքս, պրոֆեսիոնալ մակարդակով ներգրավված չլինելով քաղաքականության մեջ, մշտապես փորձում եմ զերծ մնալ` քաղաքական դաշտում գործող քաղաքական ուժերի վերաբերյալ հրապարակային կարծիք հայտնելուց:
Սակայն, երեկ, երբ տեղում դիտարկում էի Բաղրամյան փողոցում տեղի ունեցող զարգացումները, ուշադրությունս գրավեց մի ծիծաղաշարժ տեսարան, երբ որոշ քաղաքական ուժեր, աղանդավորների նման փորձում էին ստեղծված գործնթացից օգուտներ քաղել, կիրառելով հոգեորսության մեխանիզմներ:
Սիրուն չի, քաղաքական տղերք ջան