Նոր նշանակում՝ ՀՀ Նախագահի հրամանագրով
ՔաղաքականությունՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սոնա Ղարիբյանին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և լրատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ նախագահի հրամանգրում ասվում է.
"Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով "Վերահսկիչ պալատի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Սոնա ՂԱՐԻԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով: