Զինծառայողների համար ապահովագրական վճարումները չեն վերաբերում ոչ մարտական կորուստներին. նախարար
Ուշադրության կենտրոնումԶինծառայողների համար ապահովագրական վճարումները նախատեսված չեն զինվորների համար, որոնք զոհվել են ոչ մարտական պայմաններում։ Այս մասին նոյեմբերի 14-ին ԱԺ–ում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ելույթ ունենալով զինծառայողների ապահովագրության ֆոնդին 1000 դրամ վճարելու մասին օրինագծի քննարկմանը։
Անդրադառնալով պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին՝ Սարգսյանը նշեց, որ եթե զինվորները զոհվել են ոչ մարտական պայմաններում (օրինակ զորամասերում միջադեպերի ժամանակ) զոհվածի հարազատները հնարավորություն ունեն քաղհայց ներկայացնել, այնինչ դիրքերում զոհվածի հարազատները ոչ մեկին չեն կարող դիմել։ «Իհարկե, նման դեպքերում նույնպես սոցիալական աջակցություն է հասնում, սակայն դրա ծավալներն այլ են, քան եթե զինվորը զոհվում է դիրքում»,– նշեց նախարարը։