Վայր, որտեղ երազում ենք անցկացնել մեր հարսանիքը. Գոհար Ավետիսյան (լուսանկարներ)
LifeWnews.am-ը գրում է .
Մոսկվայի ամենահայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի հարսանիքին մնացել է 5 օր։ Գոհարն արդեն մի քանի օր է իր նշանածի եւ հարազատների հետ Երեւանում է եւ նախապատրաստվում է հարսանիքին։

«Fly to Yerevan։ Վայրը, որտեղ երազում ենք անցկացնել մեր հարսանիքը երկար չենք ընտրել. բոլոր մտերիմ բարեկամները, տատիկները, ջերմ մթնոլորտն ու գեղեցիկ վայրերը հենց այնտեղ են»,- դեռ ինքնաթիռում թռիչքի ժամանակ գրել է Գոհարը։

Գոհարն արդեն ընտրել է իր հարսանեկան զգեստը, որի հեղինակը մոսկվայաբնակ հայ հայտնի դիզայներ Հրաչն է, ով հանդես է գալիս grach_haute_couture ապրանքանիշի ներքո։

Ինչպես ավելի վաղ Wnews.am-ը տեղեկացրել էր, Գոհարի նշանածը Վահիկ Մարտիրոսյանն է, ով երգիչ է։
Վահիկը Գոհարին ամուսնության առաջարկ էր արել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Նրանք իրար ճանաչում են երեք տարի։
«Նա իմ կողքին է արդեն 3 տարի, մենք ընկերներ էինք, ես միշտ գիտեի, որ դուր եմ գալիս նրան, բայց ինքս ընկալում էին նրան որպես ընկեր: Երբեք չէի պատկերացնի, որ սեպտեմբերի 1-ին , երբ ես կժամանեմ աշխարհի ամենագեղեցիկ քաղաք, օդանավակայանում ամուսնության առաջարկ կստանամ և կպատասխանեմ ԱՅՈ»,- գրել էր Գոհարն ամուսնության առաջարկ ստանալուց հետո։

Նախկինում Գոհարը նշանված էր մոսկվայաբնակ վարսահարդար Գևորգի հետ, սակայն ամիսներ անց նշանը հետ էր տվել։