Ես միշտ դեմ եմ եղել, երբ թեթև հանցագործությունների համար ազատազրկել են
Ուշադրության կենտրոնումԷդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես միշտ դեմ եմ եղել, երբ թեթև հանցագործությունների համար ազատազրկել են։ Ազատազրկումը մարդուն դարձնում է կրկնհանցագործ ու շատ մարդիկ բերդում ոչ թե ուղղվում են, այլ դուրս գալով Քրեակատարողական հիմնարկից նորից հանցագործություն են գործում։
Հայաստանում ներդրվում է «պրոբացիոն» համակարգը, որին ես կողմ եմ։ Այս համակարգի ներդրումը կբեռնաթափի Քրեակատարողական հիմնարկները ու մարդիք իրոք կուղղվեն ու տարատեսակ աշխատանքներով օգուտ կտան Հայաստանի տնտեսությանը։
Մեկ դատապարտյալին պահելու համար օրական ծախսվում է 5900 դրամի։ Օրական այդ գումարը կազմում է 24.000.000 դրամ այս։ Պրոբացիոն համակարգի արդյունքում կխնայվի 7.000.000 դրամ օրակա,իսկ թեթև հանցագործություն գործած մարդիկ էլ չեն կրի դատվածություն ունեցող մարդկանց համբավ։