Քայլի Ջեները ցուցադրել է, թե ինչպես պետք է կատարյալ սելֆի անել
TVStyle.news.am-ը գրում է .
Քայլի Ջեները ցուցադրել է, թե ինչպես պետք է կատարյալ սելֆի անել: Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույրն իր www.thekyliejenner.com կայքում տեսանյութ է հրապարակել, որում ռեալիթի շոուի աստղը քրոջը՝ Քլոեին, բացատրում է, թե ինչպես է պետք սելֆի անել:

Քայլիի մեթոդը պարզ է, այն երկու քայլից է բաղկացած:

Առաջին. հարկավոր է սելֆի անել մայրամուտին («Այդ պատճառո՞վ ես ամեն օր երեկոյան այստեղ գալիս»,- հարցնում է Քլոեն եւ դրական պատասխան ստանում):

Երկրորդ. հարկավոր է իմանալ, ինչպես լուսանկարվելու համար ճիշտ անկյուն գտնել:
Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Քայլին ասել էր, որ ամեն օր շուրջ 500 սելֆի է անում եւ վերջում միայն մեկ նկար ընտրում: