Ի՞նչ ունենք մենք...
Ուշադրության կենտրոնումԱրմեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
19ից սկսած նստացույցը Ազատության հրապարակում ուղղակի հաղթանակի ու բերկրանքի 3 օրեր էին:
21-ի երթն ու Բաղրամյանում նստացույցը աննախադեպ ու հաղթական քայլ էր:
Առաջին անգամ ունեցանք ինքնաֆինանսավորվող ու ինքնակազմակերպվող էս չափի շարժում:
Առաջին անգամ չունեցանք հին ու ծեծված լիդերներ:
Առաջին անգամ ունեցանք դասական անհնազանդության բազմաթիվ դրսևորումներ:
Ճնշման ներքո ունեցանք ժամանակավորապես կասեցված որոշում:
Այժմն էլ մի մասը որոշէլ է պայքարը շարունակել Ազատության հրապարակում, մի մեծ մասը մնալ Բաղրամյանում:
Ամենակարևորը՝ ունեցանք դասական սերնդափոխություն:
Ես գրանցել եմ մեր շարժման ձեռքբերումները, իսկ իրար հայհոյելը, մեղադրելը, ձեռք առնելը, ներողամիտ չլինելը միշտ էլ կլինի:
Հ.Գ. խնդրում եմ իմ չափով եթե սխալներ եմ արել, ներողամիտ լինել:
Հ.Գ.Գ. ես որևէ կապ չունեմ նախաձեռնող խմբերից որևէ մեկի հետ և ընկերներիս հետ Բաղրամյան պողոտայում եմ:
Ես Հավատում եմ քեզ Անկախության սերունդ !!!