Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դոդոնին
ՔաղաքականությունՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին` Մոլդովայի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը նորընտիր Նախագահին մաղթել է հաջողություններ այդ բարձր պաշտոնում, իսկ Մոլդովայի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում եւ բարեկեցություն:
ՀՀ Նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ ավանդական բարեկամական կապերի հետագա ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը կծառայեն երկկողմ փոխգործակցության ներուժի բացահայտմանը եւ հարաբերությունների զարգացմանը: