Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է ԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Բանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին


Մարիա Բարաղամյան. «Քաղաքային զբոսաշրջության զարգացման ներուժը Երևանում բավականին մեծ է»

Հասարակություն

Զրուցում ենք Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի հետ, ով համակարգում է Երևան քաղաքի տուրիզմի ոլորտը:

1. Մարիա, բարև Ձեզ, կասեք, ինչի՞ շուրջ եք ներկայումս աշխատում և ի՞նչ ուղղությամբ եք տանում քաղաքային տուրիզմի զարգացումը:

Գիտեք, 21-րդ դարում, երբ աշխարհը զարգանում է շատ արագ տեմպերով, կարևոր է հետևել ժամանակակից նորարարություններին և ուսումնասիրելով միջազգային փորձը մրցունակ զբոսաշրջային արդյունք ստեղծել, բայց դրա հետ մեկտեղ չկորցնել սեփական մշակութային ավադույթները:

Երևանը տարածաշրջանում զբոսաշրջային քաղաք դառնալու մեծ ներուժ ունի, ինչը մենք ներկայացրել ենք դեռևս երկու տարի առաջ «Երևան 2025» միջազգային համաժողովի շրջանակում:

Քաղաքային զբոսաշրջության զարգացման խթանումը նախևառաջ պայմանավորվում է տվյալ քաղաքի գրավչության, որոշակի հետաքրքրություն ներկայացնող կոլորիտի, ինչու ոչ նաև տվյալ քաղաքի բնակիչների բարեհամբույր վերաբերմունքով:

Իսկ 21–րդ դարում այդ ամենը պետք է համեմված լինի նաև գեղեցիկ փաթեթավորմամբ, մարքետինգային ճշգրիտ մոտեցումներով՝ միջազգային զբոսաշրջային շուկայում ընդունված չափորոշիչներին համահունչ։

Շատ կարևոր դեր է վերապահված տվյալ քաղաքի հետաքրքրություն ներկայացնող վայրերին. ինչքան մեծ և եզակի է գրավչությունը, այնքան մեծ է հյուրընկալող քաղաքի զբոսաշրջային ներուժը։

Երբ զբոսաշրջիկը այցելում է տվյալ քաղաք և վճարում է քաղաքի այս կամ այն գրավչության համար, նա իր լուման է ներդնում նաև այդ արժեքների պահպանման գործում։

Մայրաքաղաքային զբոսաշրջության կայուն զարգացման և զբոսաշրջային արդյունքի որակի շարունակական ապահովման համար քաղաքում անհրաժեշտ է ձևավորել և զարգացնել ոլորտը սպասարկող ենթակառուցվածքներ, որոնք կդառնան զբոսաշրջային կենտրոններ։ Այդ նպատակով քաղաքապետարանի թիմի կողմից մշակվել են մի շարք ներդրումային փաթեթ-առաջարկներ, որոնք միտված են զարգացնելու զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող այնպիսի վայրերը, ինչպիսիք են Շենգավիթ հնավայրը, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Կարմիր բլուրը, Հաղթանակի զբոսայգին, Կենդանաբանական այգին, Վերնիսաժը, Հրազդանի կիրճը և այլն:

Այդ համատեքստում քաղաքային զբոսշրջությունը Երևանում առաջին հերթին մենք դիտարկում ենք վերոնշյալ վայրերի բարեկարգման, զարգացման, դրանց շրջակայքում զբոսաշրջիկի համար հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև սպասարկման ոլորտի բարելավման տեսանկյունից:

Ըստ այդմ ներդրողների համար ունենք հետաքրքրություն ներկայացնող մի շարք նախագծեր, ինչպիսիք են «Հաղթանակ» զբոսայգու տարածքի վերակառուցման ծրագիրը, «Հեքիաթային քաղաք» ներդրումային ծրագիրը, «Նոյլենդ» պատմահնագիտական և զբոսաշրջային կենտրոն ծրագիրը, «Արթսիթի» զբոսաշրջային արվեստի կենտրոնի ստեղծումը և այլք.: Իդեպ բոլոր ներդրումային առաջարկներին կարող եք ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում: Քաղաքային զբոսաշրջության գրագետ կազմակերպման դեպքում, այն լիովին կարող է վերադարձնել քաղաքին դրա վրա կատարված ծախսերը, արդարացնել ներդրումները՝ աջակցելով քաղաքային զբոսաշրջության կատարելագործմանն ու զբոսաշրջային տվյալ օբյեկտի պահպանմանը։

2. Ներդրումային առաջարկներից զատ, ի՞նչ ծրագրեր են իրականացվում քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից:

Ներդրումային առաջարկները,իհարկե, իրենց կարևոր տեղն ունեն, որոնք, ըստ էության, պոտենցիալ ներդրողների համար են ուղեցույց, բայցև չմոռանանք, որ, օրինակ, Երևանի քաղաքապետարանը, ըստ էության, ամենօրյա ներդրումներ է կատարում մայրաքաղաքն ավելի գրավիչ ու հարմարավետ դարձնելու համար:

Դրան զուգահեռ վերջին տարիներին մեր թիմի կողմից ծրագրային հատուկ քաղաքականություն է տարվում նաև Երևան քաղաքի մշակութային առօրյան ավելի դինամիկ դարձնելու ուղղությամբ, ինչը միջոցառումային զբոսաշրջության ամենահիմնարար բաղադրիչներից մեկն է:

Օրինակ, չորրորդ տարին է, ինչ Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը, որը նախևառաջ նպատակ ուներ մայրաքաղաքի ամառային առօրյան դարձնել ավելի հետաքրքիր երևանցիների համար, բայց հետագայում այն շատ որոշակի խթան դարձավ ամռան ամիսներին դեպի Երևան զբոսաշրջիկների հոսքի ավելացման համար:

Թեկուզ միայն այն, որ ԵրևանՋազ, Երևանի գարեջրի, «Համով հոտով Երևան», Երևան ՏարազՖեստ, Ձմերուկի փառատոների անցկացման օրերի հետ կապված զբոսաշրջային ընկերությունները դեռևս տարեսկզբին մեզ հետ հստակեցնում են դրանց անցկացման օրերի հետ կապված տեղեկատվությունը, արդեն խոսում է այն մասին, որ տվյալ փառատոները դարձել են քաղաքային զբոսաշրջային օրացույցի կարևոր բաղադրիչը: Իդեպ, զբոսաշրջային ընկերությունները չեն էլ թաքցնում, որ շատ դեպքերում օտարերկյա զբոսաշրջիկների ներկայությունը տվյալ փառատոներին պայմանավորված է Երևանում լինելու առաջնահերթությամբ:

Քաղաքային զբոսաշրջության զարգացման ծրագրի կարևոր մաս է կազմում նաև Երևան այցելող զբոսաշրջիկների տեղեկատվական աջակցության ցուցաբերումը, որի շրջանակում արդեն երկրորդ տարին է տպագրվում են երկլեզու զբոսաշրջային քարտեզ-ուղեցույցեր, որոնք տրամադրվում են քաղաքային զբոսաշրջության շահագրգիռ բոլոր մասնակիցներին /օդանավակայան, հյուրանոց, զբոսաշրջային ընկերություն և այլն/:

Բացի այդ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից ամենօրյա ռեժիմով աջակցություն է ցուցաբերվում մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկներին, ում անհրաժեշտ է համապատասխան խորհրդատվություն:

Մեր կարևոր ձեռքբերումներից է նաև աշխարհում ընդունված ժամանակակից ձևաչափերով քաղաքային էքսկուրսիաների կազմակերպումն ու անցկացումը, որի շրջանակում մշակվեց ու արդեն չորս տարի է, ինչ հաջողությամբ գործում է «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղին:

Երևանի իմիջի զարգացման տեսանկյունից առանձնակի կարևորված է նաև միջագզային համագործակցության խթանումը: Այս համատեքստում Երևան քաղաքը բավականին շահեկան դիրքում է, նկատի ունեմ ավելի քան 50 քաղաքների հետ ակտիվ համագործակցությունը, որի շրջանակում կազմակերպվող ինչպես պաշտոնական, այնպես էլ ոլորտային փոխայցերի արդյունքում հրաշալի հնարավորություն է ընձեռվում ներկայացնելու ինչպես Երևան քաղաքի զբոսաշրջային գրավչությունը, այնպես էլ բնականաբար մեր մշակույթն ու ավանդույթները:

 
 
 
ԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոՍտարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է. Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինԳագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում ԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Բանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Անհապաղ հեռացե՛ք. ԻՀՊԿ-ն զգուշացնում է Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ ԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա Ղահրամանյան
Ամենադիտված