Լրատվամիջոցները հայտնել են Ուլյուկաեւից բացի, եւս մի քանի պաշտոնյաների մշակելու մասին
ՔաղաքականությունՌուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւիվ բացի, օպերատիվ գործողություններ են իրականացվել նաեւ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի, նախագահի օգնական Անդրեյ Բելաուսովի նկատմամբ: Այս մասին հայտնել է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրին:
Նրա տվյալներով՝ թիրախում են եղել նաեւ Տնտեսական զարգացման նախարարության կորպորատիվ կառավարման դեպարտամենտի ղեկավար Օքսանա Տարասենկոն եւ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի օգնական Մարինա Ռոմանովան: Բելաուսովը եւ Դվորկովիչը հրաժարվել են մեկնաբանել այս լուրերը:
Պարբերականը հայտնում է, որ «ուժայինները վաղուց էին հետեւում Ուլյուկաեւի թիմին», այդ թվում՝ «Ռոսռեեստրում նշանակումներ կատարելիս խախտումների վերաբերյալ բազմաթիվ բողոքների պատճառով»: Աղբյուրի խոսքով՝ այդ մասին զեկուցվել է նախագահ Վլադիմիր Պուտինին:
Նոյեմբերի 16-ին հաղորդվել է, որ կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալված Ուլյուկաեւի ձեռքի վրա հետքեր են մնացել փողով պայուսակի հետ շփվելու հետեւանքով, որը հատուկ մշակման էր ենթարկվել: