Ֆուլհաուսցիները՝ Զվարթնոց օդանավակայանում (լուսանկարներ)
LifeՆոյեմբերի 19-ին հայկական ամենասիրված հեռուստանախագծերից «Ֆուլ Հաուսի» դերասանական կազմը ելույթ է ունենալու Լոս Անջելեսի հայ հանդիսատեսի համար։ Հենց այս առիթով էլ սիրված արտիստները՝ Մարջան Ավետիսյանը, Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Դանիելյանը՝ կնոջ հետ, Գոռ Հակոբյանը, Գարիկ Սեփխանյանը մեկնել են ԱՄՆ։ Սակայն հեռանալուց առաջ նրանք չեն մոռացել Զվարթնոց օդանավակայանում լուսանկարվելու մասին։
Նշենք, որ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանն արդեն ԱՄՆ-ում են եւ սպասում են իրենց գործընկերներին։