Քանյե Ուեսթն ապահարզան է պահանջել Քիմ Քարդաշյանից
LifeLife.tert.am-ը գրում է .
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝ թեև սկսել է տանից դուրս գալ ու հայտնվել սոցիալական ցանցերում, այնուամենայնիվ դեռ չի կարողանում հաղթահարել դեպրեսիան:
cosmo.ru-ն գրում է, որ Քիմը մշտապես վատ տրամադրություն ունի, անտարբեր է դարձել ամուսնու նկատմամբ և նույնիսկ չի փորձում վերադարձնել նախկին կենսուրախությունը:
Այս ամենն, իհարկե, դուր չի գալիս Քիմի ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին, սակայն իրադարձությունների այսպիսի շրջադարձի ոչ ոք չէր սպասում: Քանյեն որոշել է ամուսնալուծվել Քիմի հետ:
«Նա այլևս չի կարողանում հանդուրժել Քիմի վատ տրամադրությունը: Նա միշտ փորձել է օգնել ու աջակցել կնոջը, սակայն այլևս չի դիմանում: Քիմի պահվածքի պատճառով՝ Քանյեն ստիպված է ապահարզանի դիմել»,-նշել է Քանյե Ուեսթի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի դեպրեսիան կապված է շաբաթներ առաջ Փարիզում տեղի ունեցած կողոպուտի հետ: Հանցագործները բազմաթիվ թանկարժեք զարդեր են գողացել, իսկ Քիմին կապկպել ու լոգարանում են թողել:
Քանյեն համբերատար էր կնոջ հանդեպ, սակայն վերջերս սկսել էր կառավարել նրա ամեն քայլը: Նա ասում էր, որ այդ ամենը կնոջ ապահովության համար է: Ինչպես նշում է Քանյեի ներկայացուցիչը՝ սա նրանց հարաբերությունների վերջն է:

