Քայլի Ջեները հղի՞ է ռեփեր Թայգայից
LifeLife.tert.am-ը գրում է .
Հեռուստաաստղ Քայլի Ջեները, հնարավոր է, որ հղի է ռեփեր Թայգայից: Նրան տեսել են այն նույն բժիշկի մոտ, ով հետևել է հեռուստաաստղեր Քիմ Քարդաշյանի ու Քորթնի Քարդաշյանի հղիությունների ընթացքին:
elle.ru-ն գրում է, որ մի քանի օր առաջ Քայլին Snapchat-ում գրել է, որ հիվանդ է և անկողնուց վեր չի կենում: Սա ևս դրդել է երկրպագուներին մտածել, որ 19-ամյա հեռուստաաստղն երեխայի է սպասում:
Հիշեցնենք, որ եթե այս նորությունը հաստատվի, ապա նա Թայգայի երկրորդ երեխան կլինի: Առաջին երեխան Բլեք Չայնայից է, որը վերջերս դուստր ունեցավ Ռոբ Քարդաշյանից:
Քայլին ու 27-ամյա Թայգան արդեն 2 տարի է միասին են: Նրանք բաժանվել են մեկ անգամ, հավանաբար Բլեք Չայնայի պատճառով, սակայն մեկ ու կես ամիս հետո կրկին միավորվել են:

