Նորաձևության խորհուրդներ. ինչպես կրել «boyfriend» տաբատը
LifeԼife.tert.am-ը գրում է .
Նորաձևության որոշ քննադատներ սիրում են ասել, որ «boyfriend» ջինսերն այլևս նորաձև չեն: Սակայն, դրանք երբեք չեն դադարի նորաձև լինել:
elle.ru-ն գրում է, որ «boyfriend» ջինսերն ամենահարմարավետ հագուստն են: Դրանք կարելի է համադրել ցանկացած այլ հագուստի հետ, օրինակ՝ լայն սվիտերների, նուրբ բլուզների, վերնաշապիկների, շապիկների հետ և այլն…
«boyfriend» ջինսերը լավ են նայվում և բարձրակրունկ կոշիկների հետ, և տափակ, ինչպես նաև սպորտային ու ամառային: Դրանք անփոխարինելի են աղջիկների համար, որոնք ցանկանում են ամեն օր նոր կերպարով հանդես գալ: Այս տիպի ջինսերը կարող են ռոմանտիկ կերպար ստեղծել, ազատ, ավելի հավաքված և այլն:
Ահա «boyfriend» ջինսերի համադրությամբ մի քանի հաջողված տարբերակ:



