Չեմ կիսում «Ոչ Թալանին» «քաղաքացիական սրբերի» շարքին դասելու տեսակետները
BlogԱպրես Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ամենևին էլ չնսեմացնելով յուրաքանչյուր նախաձեռնության դերը հանրային պրոցեսների մեջ չեմ կիսում <<Ոչ Թալանին>> ինչ-որ մի բացառիկ հմտություն, գիտելիքներ, ազնվություն վերագրելու և <<քաղաքացիական սրբերի>> շարքին դասելու տեսակետները:Երբ դա անում են Հովիկ Աբրահամյանները մոտիվացիան ինձ համար շատ պարզ է ` հայերենում դրան կուտ են ասում:Բայց երբ դա անում են մարդիկ, որ հաստատ իշխանական չեն ու կուտ տալու խնդիր չունեն ապա մտածում ես, որ բացի հանրային գործընթացների էությունը հասկանալու պրոբլեմից իրենք նաև փոքր ժամանակ էն <<Շաղգամի>> հեքիաթը չեն կարդացել, երբ պապը քաշում էր դուրս չէր գալիս, տատը քաշում էր, դուրս չէր գալիս և վերջում մուկը քաշեց ու դուրս եկավ: Սրա մյուս ծայրահեղությունն է նրանց քլնգելու դրսևրումները, որը նույնպես հետևանք է ի սկզբանե իրենց ինչ-որ առասպելական ուժ վերագրելու միտմանը: