Սա քաղաքական որոշում է. Արայիկ Խանդոյանը կմնա կալանքի տակ
ՔաղաքականությունԵրեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ նոյեմբերի 16-ին, երկու ամսով երկարացրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանքի ժամկետը: NEWS.am-ի հետ զրույցում նրա շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը նշեց, որ սա քաղաքական որոշում է, որը բողոքարկելու են վերաքննիչ դատարան:
Փաստաբանը նշեց, որ նիստին ներկա է եղել նաեւ Արայիկ Խանդոյանը, որը ելույթով է հանդես եկել եւ եւս մեկ անգամ ասել, որ «Ծռերը» որեւէ հանցանք չեն կատարել, ընդամենը մաքրել են կուտակված աղբը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի նկատմամբ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը դատական սանկցիա էր կիրառել ու հեռացրել նիստերի դահլիճից:
Արայիկ Խանդոյանին մեղադրանք է Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):