Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


«Ապրիլի 1-ին զանգահարել է, դասի եմ եղել, չեմ լսել զանգը ու չեմ կարողացել պատասխանել. սրտիս ահավոր դարդ է եղել». պատմում է Ռոբերտ Աբաջյանի տատիկը

168.am-ը գրում է . 

Նոյեմբերի 16-ն ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Ռոբերտի մոր՝ Աննա Աբաջյանի խոսքով՝ որդին սիրում էր ծննդյան տարեդարձը, սիրում էր ուրախանալ: Այսօր ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ որդին իր համար միշտ էլ հերոս է եղել. «Ռոբերտը մարդասեր էր, բարեկամասեր, ընկերասեր, հենց դա էլ հանգեցրեց այդ քայլին»:

Ռոբերտի տատիկը՝ Անահիտ Գրիգորյանը, ով ռուսաց լեզու է դասավանդել թոռանն ու եղել նաև նրա դասղեկը, լրագրողներին պատմեց, որ շատ խիստ է եղել բոլոր թոռների, նաև՝ Ռոբերտի նկատմամբ. «Միշտ ուզել եմ, որ նրանց մասին միայն լավը խոսեն: Շատ բան էինք պահանջում երեխայից: Որ նա հայրենասեր է, ընկերասեր ու իր խոսքի տերն է, իհարկե, գիտեինք, բայց ինձ հարցնում են՝ դուք պատկերացնո՞ւմ էիք, որ նա կարող է այդպիսի բան անել. ինձ թվում էր, որ նռնակ պայթեցնելը մնացել է 1941-45թթ., և դրանից հետո այդպիսի բան ոչ լսել էի, ոչ պատկերացնում էի՝ 21-րդ դարում զինվորը պետք է նռնակ պայթեցնի, որ և՛ գերի չընկնի, և՛ հետը թշնամուն տանի… չեմ պատկերացրել: Մենք թերահավատորեն էինք վերաբերվում մեր երիտասարդներին, բայց պարզվեց, որ նրանք իսկական հայ են, որովհետև հայի արյան մեջ է դա»:

Ռոբերտի հետ Անահիտ Ռոբերտովնան վերջին անգամ մարտի 31-ին է խոսել. «Ապրիլի 1-ին զանգահարել է, դասի եմ եղել, չեմ լսել զանգը ու չեմ կարողացել պատասխանել. սրտիս ահավոր դարդ է եղել: Հիմա համարն էլ հեռախոսիս մեջ է, չեմ կարող այդ համարը հեռացնել, ձեռքս չի գնում: Շատ ավելի ծանր է, շատ եմ հուզվում, ինձ թվում էր՝ որ գործի գնամ, մի քիչ կկարողանամ…. Բայց դա էլ չի փրկում: Մի քանի ամսից Ռոբերտը պետք է վերադառնար բանակից, դեռ հաշվում ենք, որ նա բանակում է, ծառայության մեջ է, բայց հունվարին կլրանա նրա ծառայությունը, ու շատ դժվար է լինելու»:

Լրագրող և Ռոբերտի ընկեր Ալիսա Չիլինգարյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց Ռոբերտի դպրոցական տարիների հետաքրքիր դրվագներից մի քանիսի մասին: «Իմ ու Ռոբերտի դասարանները կողք կողքի էին, իսկ Ռոբերտի տատիկը՝ Անահիտ Ռոբերտովնան, իմ ռուսերենի ուսուցչուհին է եղել: Ռոբերտը շատ աշխույժ էր. դպրոցի մի ծայրից մյուսն էր վազում, ու քանի որ շատ սպիտակամաշկ էր, քրտնում էր, կարմրում: Մի անգամ կռիվ էին արել, թե ինչ, վազելով եկավ ու գոռաց՝ Ալիս, հասիր, տատիկը գալիս է, բայց ես ի՞նչ կարող էի անել, ասացի՝ արագ գնա լվացվիր, քանի տատիկդ չի եկել: Անահիտ Ռոբերտովնան շատ էր խոսում նրա վրա: Ռոբերտը եկավ մեր դասարան, մեզ հետ դասի նստեց, Անահիտ Ռոբերտովնան դուռը բացեց ու ասաց՝ արի, անցի դասի, ես գիտեմ, որ այստեղ ես»,- հիշում է Ալիսան:

Նա նաև նշեց, որ Ռոբերտի մեծ եղբայրը՝ Ռուբենը, իր զուգահեռ դասարանից է եղել, բայց քանի որ դասարաններով հաշտ չեն եղել, Ռուբենին էլ չի սիրել. «Մի օր ասացի՝ Ռոբերտ, դու ու Ռուբենն ինչ տարբեր եք իրարից, ոնց որ լրիվ տարբեր մարդիկ լինեք, Ռուբենին չեմ սիրում: Ռոբերտն էլ թե՝ Ալիս, իմ խաթր մի քիչ սիրիր, էլի, իմ ախպերն ա…»:

Իսկ Ռոբերտի պապը՝ Գևորգ Աբաջյանը, նշեց, որ թոռը հանձնարարված գործը երբեք կիսատ չէր թողնում. «Միշտ աշխատում էր կատարել այնպես, որ գոհ մնայինք, ու պատահական չէ, որ հարցուփորձի ժամանակ զորամասում ասել էին, որ իր ջոկը միակն է, որ ճաշարան շարքով ու երգելով է գնում: Իր պատասխանատվությունը, խառնվածքը հանգեցրին նրան, որ գնաց այդ քայլին»:

Ռոբերտի հայրը՝ Պավել Աբաջյանը, որդուն միշտ ուրախ է հիշում. «Ինքը մեզ հետ է, մեր կողքին: Շատ ուրախ էր, հումորով, աշխույժ, մի բան կամ երկու բան չէ, որ ասեմ, բոլոր լավ գծերը բնորոշ էին նրան: Ես ու նա ընկերներ էինք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Դպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված