Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


«Իսլամական պետություն»-քրդեր հակամարտությունը հիմնապատճառ՝ Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների լարվածության համար

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Հունիսի 25-ի վաղ առավոտյան «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը մի քանի ուղղություններով հարձակումներ է նախաձեռնել Սիրիայի հյուսիսում՝ միաժամանակ քրդական 2 շրջանների՝ Քոբանիի և Հասաքայի դեմ: Ընդ որում, շատ ավելի ուժգին և նախածրագրավորված էր առաջին գրոհը (ամենաթարմ տեղեկատվության համաձայն՝ քրդական ուժերն արդեն դուրս են մղել իսլամականներին Քոբանիից): ԻՊ-ի հարձակումների հետևանքով Քոբանիում սպանվել է մոտ 150 քուրդ՝ հիմնականում խաղաղ բնակիչ, իսկ Հասաքայում՝ մի քանի տասնյակ մարդ, մինչդեռ շուրջ 60 հազար խաղաղ բնակիչ դարձել է փախստական՝ լքելով ռազմական գործողությունների թատերաբեմ դարձած շրջանները:

Ըստ քրդական «ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) ներկայացուցիչ Ռեդուր Խալիլի նախնական հայտարարության՝ ԻՊ-ի զինյալները, հանդերձավորված հակակառավարական «Սիրիական ազատ բանակ» (ՍԱԲ) զինված խմբավորման և քրդական ուժերի հանդերձանքով, ինչպես նաև ՍԱԲ-ի դրոշի ներքո շրջան են հասել Թուրքիայի տարածքով, ինչից հետո նաև միաժամանակ 2 ուղղություններով՝ հարավից և արևելքից հարձակում է տեղի ունեցել Քոբանիի վրա, իսկ ռազմագործողությունը մեկնարկել է քաղաքի մերձակայքում գտնվող հսկիչ սահմանային անցակետում իրականացված ահաբեկչական պայթյունով: Քրդական ուժերի ներկայացուցիչը նաև նշել է, որ իրենք ակնկալում էին ԻՊ-ի ակտիվացումը շրջանում՝ պայմանավորելով երևույթը վերջին ժամանակահատվածում իսլամականների արձանագրած լրջագույն պարտություններով, մինչդեռ ամբողջ խնդիրը՝ Թուրքիայի կողմից ցուցաբերված բացահայտ աջակցության մեջ է, ասել է թե՝ քրդերի համար բավականաչափ բարդ է վերահսկել սիրիա-թուրքական սահմանի մոտ 400 կմ-անոց հատվածը, և նման երևույթները բացառություն լինել չեն կարող:

Այն մասին, որ ԻՊ-ի զինյալները Քոբանի են հասել Թուրքիայի տարածքով, հայտարարել են նաև Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավոր Մեհմեթ Շեքերը և «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչ Ֆիգեն Յուքսեքդաղը. փաստի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև պաշտոնական Դամասկոսը: Իսկ թուրքական կողմն ԱԳՆ խոսնակի շուրթերով, բնականաբար, հերքել է վերոնշյալ տեղեկատվությունը:

Իսկ ո՞րն է ԻՊ-ի վերջին հարձակումների պատճառը և ինչ կարևոր հետևություններ կարելի է կտարել դրանց որոշ մանրամասներից: Բանն այն է, որ Սիրիայի հյուսիսային շրջանները՝ մասնավորապես սիրիա-թուրքական սահմանը, կենսական նշանակություն ունեն կառույցի համար. այդ ճանապարհն ԻՊ-ի՝ մարդկային և նյութատեխնիկական համալրման հիմնական ուղին է: Այդ իսկ պատճառով, դեռևս ս.թ. հունվարին շուրջ 5 ամիս տևած գրոհից հետո Քոբանիում ծավալված ռազմական գործողություններում ԻՊ-ի արձանագրած անհաջողություններն ու նահանջը և հատկապես անցյալ 2 շաբաթների ընթացքում Սիրիայի հյուսիսում մեկ այլ քրդական առանցքային շրջանի՝ Թալ Աբյադի կորուստը լրջագույն խնդիրներ էին ստեղծել կառույցի համար: Թերևս, այս համատեքստում է և հատկապես «երկաթը տաք-տաք ծեծելու» տրամաբանությամբ է շարժվում ԻՊ-ը՝ ձգտելով կանխել քրդական ուժերի դիրքերի ամրապնդումը Սիրիայի հյուսիսային շրջաններում:

Վերոնշյալ զարգացումներում առանձնակի ուշադրության է արժանի մեկ այլ հանգամանք՝ Թուրքիայի ակտիվ դերակատարությունը դրանցում: Քրդերին ճնշելու հարցում իսլամականների նպատակները համընկնում են Թուրքիայի նպատակների և ծրագրերի հետ, և մեկ անգամ չէ, որ Անկարան օգտագործել է ԻՊ-ի գործոնը՝ տարբեր լոկալ խնդիրներ լուծելու նպատակով: Եվ թերևս, Քոբանիի դեմ վերջին հարձակման ընթացքում իսլամականների համար սահմանը բացելու մասին թեկուզ վիճելի գործողությունն արդեն բացահայտ կերպով խոսում է Թուրքիայի և ԻՊ-ի համագործակցության մասին: Ավելին՝ արդեն իսկ տեղեկատվական դաշտ է սպրդել հույժ գաղտնի տեղեկատվություն, որ Անկարան, հակառակ ԱՄՆ-ի կամքի, սահմանափակ ցամաքային գործողություն է նախապատրաստում թուրք-սիրիական սահմանի որոշակի հատվածում:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ պետք է հավաստել, որ առկա իրողությունները վկայում են կանխատեսելի հակասությունների մասին՝ այս անգամ Թուրքիայի և ԻՊ-ի դեմ մարտնչող ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոլիցիայի միջև, քանի որ վերջինը լրջորեն աջակցում էր քրդերին թե՛ Քոբանիում դեռևս 2014-ի տարեվերջին և թե՛ վերջին շաբաթներին Թալ Աբյադում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում՝ Սիրիայի տարածքում, ինչպես և Իրաքում ԻՊ-ի դեմ ցամաքային պայքարում հիմնական դաշնակիցներից մեկը համարելով հենց քրդական ուժերին:

Ինչ խոսք, առկա իրավիճակը և դրանում ակնհայտ երևացող շահերի բախումն ուշագրավ գուցե նաև շրջադարձային զարգացումներ է խոստանում Արևմուտք-Թուրքիա հարաբերություններում: Եթե կարճաժամկետ հեռանկարում դրանք կարող են դրսևորվել երկկողմանի փոխզիջումային պայմանավորվածություններով, ապա արդեն տեսանելի ապագայում՝ հատկապես Իրանի միջուկային ծրագրի հանգուցալուծման հեռանկարում, չի բացառվում, որ տարածաշրջանային զարգացումները կուրվագծվեն նաև Մերձավոր Արևելքում դիրքային նոր դասավորությունների և ազդեցության գոտիների վերաձևման գործընթացներում, որոնցում էականորեն կթուլանան Անկարայի հնարավորությունները:

Հ.Գ. Ցավոք ԻՊ-ի վերոնշյալ հարձակումների հետևանքով կորուստ ունեցանք նաև հայերս: Հասաքայում ծավալված մարտերի ընթացքում զոհվել է սիրիական ազգային պաշտպանական ուժերի շարքերում կռվող ազգությամբ հայ Արսեն Պետրոսյանը:

 

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր
Ամենադիտված