ԱԺ–ն վավերացրեց զանգվածային բնաջնջման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագրի երկարաձգումը
ՔաղաքականությունԱզգային ժողովը նոյեմբերի 17-ին միաձայն վավերացրել է Հայաստանի եւ ԱՄՆ–ի Կառավարությունների միջեւ զանգվածային բնաջնջման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիրը 7 տարով երկարաձգելուն։ Օրինագծին կողմ է քվեարկել 104 պատգամավոր։ Դեմ եւ ձեռնպահ քվեարկողներ չեն եղել, հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։