Պաշտոնանկություն` վարչապետի որոշմամբ
ՔաղաքականությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել Վահան Պողոսյանին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
Վարչապետի որոշման մեջ նշվում է.
"Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Վահան Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն"։