Բաղրամյան պողոտան վերածվել է ակտիվ հանգստյան գոտու
BlogԱրմեն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Բաղրամյան պողոտան վերածվել է ակտիվ հանգստյան գոտու
պողոտան հիշեցնում է պիոներական ճամբար, որտեղ երիտասարդներն իրենց ամառային արձակուրդներն են անց կացնում. առավոտյան նախավարժանք, տարատեսակ միջոցառումներ` երգ, պար, երաժշտություն, սնունդն ի շնորհիվ բարեգործների` անվճար է, քնելու հարմարություններ առկա չեն, դե դա էլ հանգստին էքստրեմալություն է հաղորդում, երիտասարդներ են, կդիմանան...
Միայն թե պողոտայի արգելափակված հատվածում և դրան հարող բակերում արդեն գարշահոտություն է տարածվում, քանի որ ցուցարարներն իրենց բնական կարիքները հասկանալի ու անհասկանալի պատճառներով հոգում են ոչ ավել ոչ պակաս ծառերի ու տների պատերի տակ...
Կարծում եմ ժամանակն է ինքնաբուխ ընդվզման էմոցիոնալ փուլից համախմբված անցում կատարել պայքարի ինտելեկտուալ ու կազմակերպված փուլի: