Մեր երկրում կա մի մասսա, որն արժանի չէ մյուս կեսին
BlogՏաթևիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Անառաջնորդ շարժման գաղափարն ուներ զարգացման մեծ հեռանկար և տեսանելի ապագա, բայց ցավոք մեր երկրում սիրում են մի վայրկյանում մարդկանց հերոսացնել` չնայելով նրա անցած ճանապարհին, արածին կամ չարածին և նույնքան անհոգությամբ ոտնատակ են տալիս սեփական հերոսներին:
Մի առիթով ասել էի` Աստված թող պահապան լինի բոլոր էն մարդկանց, ում պարտրաստվում է հերոսացնել մեր ազգը... էլի եմ կրկնում ու ավելացնում` մեր երկրում կա մի մասսա, որն արժանի չէ մյուս կեսին, այո, ես բաժանում եմ մարդկանց`իմ հայրենակիցներին, որովհետև էն քլնգող մասսան արժանի չէ փողոցում քնողների հետ նույն օդը շնչելու: Մանրանամ ` ջրված ու ծեծվածի կողքին բարոյական իրավունք չունի կանգնելու էն մարդը, ով չի ծեծվել ու ջրվել , նա իրավունք չունի գա ու փչացնի, մի վայրկյանում խաբված օդի վերածի մի ամբողջ շաբաթվա հույսեր, երազանքներ, հավատ... Չունի...
Կներեք, եթե պաթոսոտ ստացվեց !