«Տնտեսական օրակարգ 2015» համաժողովը, որպես քննարկումների կարևոր պլատֆոր
BlogՏիգրանուհի Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Այսօր տեղի է ունեցել Տնտեսական օրակարգ 2015 համաժողովը: Ներկաները քննարկել են Հայաստանում առկա տնտեսական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրեր, եղել են առաջարկներ: Համաժողովի օրակարգը բավականին հագեցած է եղել տնտեսության հիմնական ոլորտների եւ ճյուղերի վերաբերյալ քննարկումներով:
Համաժողովի օրակարգային թեմաներից մեկը Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարություն. ինովացիոն առաջընթացի ուղին փաստաթղթի նախագծի ներկայացումն էր:
Վարչապետն իր խոսքում անդրադարձ է կատարել նաև հասարակությանն ամենաշատ հուզով էներգետիկ ոլոտին:
Գործադիրի ղեկավարը մասնավորապես նշել է. «Այստեղ խնդիրները շատ են, իսկ լուծումները՝ ոչ պարզունակ: Վերջին տարիների ընթացքում այս ոլորտն աստիճանաբար նահանջել է, եւ այսօր արդեն էլեկտրաէներգետիկական ոլորտի խոշոր պետական ընկերությունները, ինչպես նաեւ մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷՑ-ը կուտակել են մեծ չափով պարտքեր, եւ նման վիճակի շարունակությունը կարող էր բերել համակարգի համար անդառնալի հետեւանքների»: