Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում


Արամ Սարգսյան. Գողանալով հայրենասիրությունից խոսելը փարիսեցիություն է

Վերլուծություն
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կառավարության` յուրաքանչյուր աշխատողից 1000–ական դրամ պահելու ծրագրի շուրջ սկսված աղմուկն անիմաստ է համարում: Նրա կարծիքով, եթե կառավարությունն իսկապես ուզում է բանակին օգնություն ցույց տալ, ապա պետք է ոչ թե աշխատողներից գումար գանձելու ճանապարհով գնա, այլ՝ ստվերը կրճատելու: Բացի այդ, իշխանությունները նաև պետք է հաշվետվություն պահանջեն, թե ինչ է արվել պետական պարտքի գումարներով, ով ինչքան է «մսխել» և ովքեր են մեղավորները.
 
«Դեռ պարզ չէ, թե ինչպես է ստացվել, որ ստվերն ուռճացել է մինչև 60–70 % և եթե կառավարությունն իսկապես ուզում է գլոբալ հարցեր լուծել, ապա պետք է գնա այդ ճանապարհով: Բայց քանի որ նրանք չեն ուզում համակարգ փոխել, դրա համար էլ դեմագոգիայով են զբաղված»,– PressMedia.am-ի հետ զրույցում ասաց Ա. Սարգսյանը:
 
Նրա խոսքով՝ ոչ ոք չի ափսոսի իր 1000 դրամը մեր բանակին տալ, բայց հարցն, ըստ նրա, այդպես չի լուծվում: Բացի այդ, նախ հարկավոր էր ժողովրդի գումարները չգողանալ, հետո նոր խոսել հայրենասիրության, բանակի կամ զինվորի մասին: «Մի կողմից գողանալը, իսկ մյուս կողմից ժողովրդին ասելը, թե դա հայրենասիրություն է, փարիսեցիություն է բառիս բուն իմաստով: Եթե հավասար պայմաններ լինեին և չլինեին այս բոլոր այլանդակությունները, ոչ ոք էլ չէր խոսի 1000 դրամ կամ ավելի շատ գումար տրամադրելու մասին: Ով կարող էր ավելին կտար, բայց անարդարություն տեսնելով, մտածում են, թե ինչու՞ պետք է նրանց փոխարեն գումար տրամադրի: Սա է հարցը»,– ասում է Ա. Սարգսյանը:
 
Խոսելով նոր կառավարության կողմից իրականացվող քայլերի մասին Դեմոկրատական կուսակցության առաջնորդը կարծում է, որ իրականացվող քայլերը դեռ պետք է դառնան անդառնալի: Ու երբ նման քայլեր իրականացվեն, այդ դեպքում կուսակցությունը կտա իր գնահատականը:
 
«Հիմա մենք ասում ենք, որ եթե կառավարությունը ճիշտ քայլեր կատարի, շատ ուրախ կլինենք և կաջակցենք, բայց քայլերը պետք է հետևողական լինեն և բերեն մինչև վերջնական արդյունքի: Մինչև 25 տարիների ընթացքում Հայաստանում իրականացված քայլերին քաղաքական և իրավական գնահատական չտրվի, որևէ լուրջ քայլ անել հնարավոր չի լինի: Փոփոխությունները պետք է այդպիսին լինեն, որպեսզի հույս և հավատ ներշնչեն ժողովրդի մոտ»,– ասում է Ա. Սարգսյանը:
 
Քաղաքական գործչի համար հասկանալի չէ նաև, որ եթե իշխանությունն իսկապես ցանկանում է իրավիճակ փոխել, ապա ինչու է խրախուսում ու պարգևատրում նրանց, ովքեր իր կարծիքով պատժի են արժանի: Եվ եթե ներկայի կառավարությունը չի կարողանալու «երեկվա» քայլերի մեղավորներին պատասխանատվության հրավիրել և գողացածը հետ բերել, ապա ինչպե՞ս են երկրում իրավիճակ փոխելու: «Ես ուզում եմ հավատալ, որ ներկայի կառավարությունը կգնա նաև ստվերը կրճատելու ճանապարհով, բայց դեռ չեմ տեսնում, որ այդ ուղղությամբ լուրջ քայլեր են իրականացվում: Եթե հստակ քայլեր արվեն, այդ դեպքում մենք կպաշտպանենք իրենց: Դա միայն մեր կուսակիցների կարծիքը չէ: Հասարակության ստվար մասն այդպես է մտածում: Եվ եթե արդարության հաստատմանն ուղղված քայլեր կատարվեն, ապա հասարակությունը կպաշտպանի իրենց»,– կարծում է Ա. Սարգսյանը:
 
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության առաջնորդն ասաց, որ անպայման մասնակցելու են, սակայն դեռևս պարզ չէ, թե որ կուսակցության հետ դաշինք կկազմեն. «Դա այդքան էլ հեշտ հարց չի, քանի որ գործընկերները պետք է վստահություն ունենան մեկը մյուսի նկատմամբ: Այնպես որ, առաջիկա մեկ–երկու ամիսներին ամեն ինչ պարզ կլինի»:
 
Արմինե Գրիգորյան
 
Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից
Ամենադիտված