Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է ԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Բանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին


Հոկտեմբերյանցի տաքսիստը պարբերաբար սեքսով է զբաղվել «Օդնոկլասնիկ»-ով ծանոթացած 14-ամյա աղջկա հետ

Հասարակություն

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Սենիկ Դ.-ի գործի դատական քննությունը:

25-ամյա Սենիկը «Նինվե» տաքսի ծառայության վարորդներից է: Նրան մեղադրանք էր առաջադրված 16 տարին չբոլորած՝ 2001 թվականի մայիսին ծնված աղջկա հետ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Սենիկը 2015 թվականի օգոստոսին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է Արմավիրի մարզի14-ամյա բնակչուհի Նառայի հետ (անունը փոխված է):

Սենիկն ու Նառան փոխանակել են իրենց հեռախոսահամարները, շփվել են նաև հեռախոսազանգերով:

2015 թվականի սեպտեմբերին Սենիկն ու Նառան պայմանավորվել ու հանդիպել են Արմավիրի դպրոցներից մեկի մոտ, որտեղ սովորել է Նառան: Սենիկը, տեսնելով աղջկան, հարցրել է նրա տարիքն ու իմացել է, որ նա14 տարեկան է: Նրանք զրուցել  ու պայմանավորվել են մի քանի օր հետո նորից հանդիպել:

Պայմանավորված օրը, ըստ մեղադրանքի, Սենիկն իր «Օպել» մեքենայով գնացել է Արմավիրի զբոսայգու մոտ, հանդիպել է Նառային: Աղջիկը նստել է մեքենա, Սենիկը մեքենան վարել է դեպի Երևան:

Արմավիրի ապակե տարաների գործարանի մոտ Սենիկը կանգնեցրել է մեքենան, ստուգել է վառելիքի քանակը, ապա նստել է մեքենայի հետնամասում՝ Նառայի կողքին: Նրանք փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել:

Դրանից հետո Սենիկն իր մեքենայով Նառային տարել է Արմավիրի ավտոկայան, այնտեղից աղջկան ճանապարհել է նրա գյուղը:

Մի քանի օր անց դարձյալ նախնական պայմանավորվածությամբ Սենիկն ու Նառան մեքենայով գնացել են նույն վայրը ու սեռական հարաբերություն են ունեցել մեքենայի մեջ: Սենիկը կրկին Նառային ճանապարհել է ավտոկայանից:

Նույն օրը Նառան զանգել է Սենիկին, ասել է, թե ինքը Երևանում է, խնդրել է, որ հանդիպեն: Սենիկը գնացել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ, հանդիպել է Նառային և իմացել է, որ աղջիկը վիճել է ծնողների հետ ու եկել է Երևան:

Սենիկը մեքենայով Նառային տարել է Արմավիր ու ճանապարհել է տուն:

2016 թվականի մարտի 16-ին, ժամը 15-ի սահմաններում Նառան զանգել է Սենիկին, ասել է, թե նորից վիճել է ծնողների հետ ու եկել է Երևան: Գտնվում է ավտոկայանում:

Սենիկը գնացել է այնտեղ, հանդիպել է Նառային, նրան իր մեքենայով տարել է Արմավիր:

Ճանապարհին՝ «վթարված ինքնաթիռի հուշարձանի մոտ» Սենիկը մեքենան կանգնեցրել է, ու դարձյալ փոխադարձ համաձայնությամբ նրանք մեքենայի մեջ սեռական հարաբերություն են ունեցել: Սենիկը հետո ճանապարհել է Նառային:

Նույն օրը՝ կեսգիշերին, Նառան զանգել է Սենիկին, ասել է, թե Երևանում է՝ Կոմիտասի պողոտայում, խնդրել է, որ հանդիպեն:

Սենիկի խնդրանքով Նառան հասել է մանկավարժական համալսարանի մոտ գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետ: Սենիկն ու նրա ընկեր Ռազմիկը մեքենայով հանդիպել են Նառային, տարել են նրա գյուղ:

Գիշերվա ժամը 2-ի սահմաններում հասել են աղջկա գյուղի սկզբնամաս, որոշել են մեքենայի մեջ սպասել, մինչև լուսանա:

Սենիկի խնդրանքով Ռազմիկն իջել է մեքենայից, իսկ Սենիկն ու Նառան սեռական հարաբերություն են ունեցել մեքենայի մեջ:

Այնուհետև Նառային տարել են տուն:

Այդ օրը, երբ Նառան տուն չի գնացել, նրա բջջային հեռախոսն անհասանելի է եղել, նրա ծնողներն անհանգստացել ու ոստիկանության բաժնում հաղորդում են տվել իրենց դստեր կորչելու վերաբերյալ:

Երբ Նառան տուն է վերադարձել, նա ոստիկանության բաժնում բացատրություն  է տվել, որ նշված օրը Սենիկի հետ գտնվել է Երևանում և այդ երիտասարդի հետ մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել իր կամքով:

Սենիկ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել անչափահաս՝ 16 տարին չբոլորած աղջկա հետ փոխադարձ համաձայնությամբ 4 անգամ սեռական հարաբերություններ ունենալու համար:

Սենիկ Դ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:  Նա ընդունել է, որ իմացել է Նառայի իսկական տարիքը, հայտնել է, թե զղջում է կատարածի համար, խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել:

Անչափահաս տուժող Նառան իր ցուցմունքում հայտնել է, թե երկար ժամանակ ծնողների հետ ապրել է Ռուսաստանում: Ընտանիքով Հայաստան են եկել երեք տարի առաջ ու բնակվում են Արմավիրի մարզի գյուղերից մեկում:

Նախաքննության ժամանակ Նառան հայտնել է, թե Սենիկի հետ սեռական հարաբերություններ ունեցել է իր կամքով, փոխադարձ համաձայնությամբ:

Դատարանում Նառան ասել է, թե առաջին անգամ Սենիկն իր հետ հարաբերություն է ունեցել բռնի կերպով, իսկ հետագա երեք անգամը՝ իրեն սպառնալիքներ տալով ու վախեցնելով:

Բայց դատարանում Նառան շուտով փոխել է  ցուցմունքը, հայտնել է, թե սիրում է Սենիկին, սուտ է ասել, թե նա բռնի կերպով է իր հետ հարաբերություններ ունեցել: Չորս անգամն էլ ինքը Սենիկի հետ սեռական հարաբերություն է ունեցել իր կամքով:

Դատական վիճաբանությունների փուլում Նառան նորից դիրքորոշումը փոխել է, հայտնել է, թե բողոքում է Սենիկի դեմ, ուզում է, որ նա քրեական պատասխանատվության ենթարկվի:

Նառայի օրինական ներկայացուցիչը՝ նրա մայրը, հայտնել է, թե դուստրը սովորում է 8-րդ դասարանում: Նա կամակոր է, անում է՝ ինչ ուզում է, երկար ժամանակով բացակայում է տանից:

2015 թվականի հոկտեմբերին ու 2016 թվականի հունվարին Նառան առանց տեղյակ պահելու՝ բացակայել է տանից, ոստիկանների օգնությամբ նրան գտել են Երևանում: Նառան ասել է, թե Երևանում եղել է ընկերուհու տանը:

2016 թվականի մարտի 15-ի առավոտյան Նառան գնացել է դպրոց: Ժամը 14-ի սահմաններում ինքը զանգահարել է նրան, ասել է, որ իրենք գնում են հարևան գյուղ, պայմանավորվել է, որ դասերից հետո դուստրն էլ գա այդ գյուղ:

Ժամը 16-ին, տեսնելով, որ Նառան ուշանում է, ինքը զանգել է նրան, բայց դուստրը չի պատասխանել:

Ժամը 18-ն անց 55-ին նա իրեն հաղորդագրություն է ուղարկել՝ իբր գնացել է «հավատքի», բայց իրենց ընտանիքի ոչ մի անդամ որևէ հավատքի մասնակից չի եղել:

Մարտի 16-ին ամուսինը հաղորդում է տվել ոստիկանությունում, որ Նառան տուն չի վերադարձել:

Մարտի 17-ի լուսաբացին՝ ժամը 5-ի սահմաններում, Նառան տուն է վերադարձել, ասել է, թե Երևանում է եղել՝ ընկերուհու տանը: Բայց ոստիկանությունում նա բացատրություն է տվել, որ եղել է Սենիկ Դ.-ի հետ, նրա հետ նաև սեռական հարաբերություններ  է ունեցել իր կամքով:

Նառայի մայրն ու հայրը բողոքել են Սենիկի դեմ, պահանջել են, որ նա քրեական պատասխանատվության ենթարկվի:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ «սեռական հարաբերությունները տուժող անչափահաս աղջկա մոտ առողջության համար վտանգավոր հետևանքներ չեն առաջացրել», նրա մոտ չեն հայտնաբերվել հղիություն, վեներական հիվանդություններ:

Ընդհանուր իրավասության դատարանը Սենիկ Դ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Սենիկ Դ.-ն դատապարտվել է  4  տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռն օրինական ուժ ստանա:

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոՍտարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է. Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինԳագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում ԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Բանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Անհապաղ հեռացե՛ք. ԻՀՊԿ-ն զգուշացնում է Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ ԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանՇատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ ՍավգուլյանՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի «Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին
Ամենադիտված