Մորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico Թուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ


Ի՞նչ խոստավանություն է արել Ռազմիկ Ամյանն Անի Քրիստիին

Life

Blognews.am-ը գրում է . 

EXCLUSIVE

Սիրված երգչուհի Անի Քրիստին կրկին Երևանում է, իսկ պատճառները մի քանիսն են՝ «Ամենակարող երգիչ» նախագծի կիսաեզրափակչի և եզրափակչի նկարահանումները, Ավետիս Բերբերյանի 50 ամյակի հոբելյանական երեկոն, իսկ այցի վերջում Կամի ակումբում կկայանա Անիի ակումբային համերգը և 2014 թվականին ԱՄՆ-ում կայացած մենահամերգի DVD-ի շնորհանդեսը:   

«Հանրային հեռուստաընկերության» հրավերով Անի Քրիստին սկեց վարել «Ամենակարող երգիչ» նախագիծը, հեռուստատեսության հրավերով էլ նա կրկին հայրենիքում է. «Նախագիծը ինձ հնարավորություն տվեց իմ ընկերներին և կոլեգաներին տեսնելու, նամանավանդ երբ հասկացա, որ երաժշտական է, էլ ավելի մեծացավ ոգևորվածությունս, որովհետև ես մասնագիտությամբ երգչուհի եմ»,- BlogNews.am-ի հետ զրույցում ասաց Անին։

Երգչուհու խոսքով՝ հաղորդավարուհու աշխատանքում դրական էմոցիաներն այնքան շատ էին, որ բարդությունների մասին մոռացել է. «Ես միշտ գնահատել եմ իմ կոլեգա հաղորդավար-հաղորդավարուհիների աշխատանքը, և այս ընթացքում ինձ համար ավելի հստակ դարձավ, թե նրանք տարիներ շարունակ ինչու են այսքան գնահատված և սիրված: Մի քանի տարի առաջ Էմմի հետ հաղորդում էինք վարում, ԱՄՆ-ում էլ կային հաղորդումներ, որոնք ես էի վարում, բայց «Ամենակարող երգիչ» նախագիծը իր մասշտաբով և տեսակով ինձ համար առաջինն է»:    

Նախագծում Անիի կոլեգան դերասան, հումորիստ Աշոտ Ղազարյանն է, ումից Անին շատ բան է սովորել. «Աշոտն ինձ ասում է՝ Կրիստալնի Քրիստի, ես նրան շատ եմ սիրում, քանի որ նա իմ հայրիկի տարիքին է: Հայրս էլ է այդպես հումորով և աշխույժ, նա էլ է դերասան: Երբ Աշոտին նայում եմ, ասում եմ՝ կարծես երկրորդ հայրս լինի: Նա շատ պատասխանատվությամբ է մոտենում իր աշխատանքին, իսկ ես իմ տեսակով ավելի թռուցիկ եմ: Աշոտի պրոֆեսիոնալիզմը ինձ շատ օգնեց, որպեսզի ես էլ ինձ հավաքեմ»:

Երևանյան այցի ժամանակ Անին մի քանի բան է համատեղելու, դրանցից մեկն էլ կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի 50 ամյակի հոբելյանական երեկոն է. «Ես նրա հետ հնարավորություն ունեցա աշխատելու Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբում որպես սոպրանո: Ասեմ, որ առաջին հայ երգչուհին էի, և առաջին հայ կոմպոզիտորն էր, որը ելույթ ունեցավ «Paramount pictures » թատրոնում: Ես ներկայացրի նրա ստեղծագործություններից, որոնք մեծ արձագանք ստացան: Դեկտեմբերի 17-ին նրա 50 ամյակի հոբելյանական երեկոն է, որին հրավիրել է նաև ինձ»:  

Անիի այցը կամփոփվի «Կամի» ակումբում կայանալիք ակումբային համերգով. «Վերջին անգամ, երբ ես Երևանում էի, «Կամի» ակումբի կազմակերպիչներն ինձ առաջարկեցին համերգային երեկո կազմակերպել: Քանի որ ես ավելի շատ սիրում եմ ամանորյա տոները, որոշվեց դեկտեմբերի 18-ին անել երեկոն: Ես ունեմ մենահամերգ, որը 2014 թվականին կայացավ Լոս Անջելեսում, մենք հիմա ենք DVD-ն թողարկում: Այսինքն՝ ակումբում միայն համերգ չի լինելու, այլ կլինի նաև DVD-ի շնորհանդեսը»:

Չնայած երգչուհին նոր տեսահոլովակներ և աշխատանքներ չի ներկայացնում, բայց շարունակում է մնալ հանրության ուշադրության կետնրոնում: Երգչուհին այս ամենը բացատրում է այսպես. «Ես կարծում եմ՝ դա ճիշտ հիմքեր դնելուց է: Ինձ թող ներեն բոլոր այն մարդիկ, ովքեր վերջերս են հայտնվել հայկական շոու բիզնեսում, բայց այն, ինչ կատարվում է վերջին ժամանակաշրջանում հայկական իրականության մեջ, ծիծաղել է: Իմ կարծիքով՝ նրանք շատ վատ ժամանակաշրջանում են և կարծես հայտնի լինելու քաղցն են բավարարում, դե իսկ աստղային հիվանդությունը ես շատերի մոտ եմ տեսնում: Դա երևում է նրանց հարցազրույցներից, ժեստերից, կուլիսներում նրանց պահվածքից: Ես ինձ համարում եմ այն երջանիկներից և հաջողակներից  մեկը, ով ունեցել է  հնարավորություն աշխատելու կայացած երաժիշտների հետ: «Գրդոնը» հիմա, որը շատ  տարածված է, կայացած արվեստագետներին կարող է ավելի ցավ պատճառել»:

Օրերս ԱՄՆ-ում կայացած «Pan Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխությանը երգչուհին հյուր էր և մրցանակ հանձնեց Ռազմիկ Ամյանին, ում «Չունի աշխարհը քեզ նման» երգը «Տարվա լավագույն հիթ» ճանաչվեց. «Երբ խոսում էի Ռազմիկի հետ, նա ինձ ասաց՝ գիտե՞ս, այս երգը գրելիս ոգեշնչվել եմ քո «Իմ լռություն» երգից: Այնքան ուրախացա, փշաքաղվեցի: Ուրախ եմ, որ մրցանակ հանձնեցի այնպիսի մարդու, ով իրոք արժանի էր: Ես ուզում եմ միշտ այսպիսի մրցանականեր տալ նրանց, ովքեր իսկապես արժանի են»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Օգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՄորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Տիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարանԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնում
Ամենադիտված