Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Իշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են


Ինքնաներշնչանքի անհույս գերին…

Ասում են՝ ժողովրդի քաղաքական հիշողությունը չափազանց կարճ է: Թե որքանով է համապատասխանում այս ասույթն իրականությանը, իհարկե, քննարկման առանձին թեմա է, բայց որ այս առումով լրջագույն խնդիրներ ունեն հատկապես կամա-ակամա քաղաքական տխրահռչակ իրականության մասը դարձած առանձին դեմքեր, կասկածից վեր է. հաճախ, երբ ականջալուր ես դառնում որոշակի կատեգորիայի պատկանող առանձին քաղաքական գործիչների կողմից, ինչպիսին ասենք նույն Նաիրա Զոհրաբյանն է, տրված հարցազրույցներին, ուր նրանք խոսում են իրենց քաղաքական հավակնությունների ու պլանների մասին, համոզվում ես, որ սրանք կա՛մ լիովին կտրված են իրականությունից ու իրենց անտանելի դարձած վիճակը մի կերպ տանելի դարձնելու համար ինտենսիվորեն զբաղվում են աուտոթրենինգով՝ իրենք իրենց ներշնչելով՝ ամեն բան լավ է լինելու, կա՛մ փորձում են խաբել հայաստանյան հասարակությանն ու կեղծ տպավորություն ստեղծել,թե քաղաքական դիակներ չեն,թե դեռևս իրենց մարմիններում շունչ ունեն, պատրաստ՝ դառնալու հասարակության կենսական շահերի իրական արտահայտիչը:

Ինչպես ենթադրվում էր դեռևս ամենասկզբից, Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականապես ակտիվացումը շատերի խաղաղ հոգիներն է ալեկոծել. ոմանք փորձում են ինչ-որ կերպ համակերպվել վերահաս իրողության հետ, որոշներն անհույս կռիվ են տալիս սեփական շքի հետ,իսկ մի քանի «ճարպիկներ» էլ, փորձելով ժողովրդին պարտադրել սեփական քաղաքական գոյությունը, ջանք ու եռանդ չեն խնայում ու ամեն գնով ջանում են վերանվաճել այն մարդու վստահությունը, որի դեմ մինչև վերջերս «սուր էին ճոճում», երկակի խաղերի մեջ մտնում՝ ամեն գնով փորձելով փրկել սեփական կաշիները. Զոհրաբյանի՝ հայկական լրատվամիջոցներից մեկին տրված հարցազրույցը լիովին տեղավորվում է վերոհիշյալ տրամաբանության մեջ:

«Միասնություն» համազգային շարժումը, որն,ինչպես հայտնի է, օր օրի է՛լ ավելի մեծ թափ է հավաքում՝ հաջողությամբ ընդլայնելով սեփական շարքերը, արի ու տես, որ մի քանիսի «բկին է մնացել» ու խառնել բոլոր նրանց պլաններն, ովքեր ի սկզբանե սովոր են ստի, կեղծիքի հաշվին իբր քաղաքական կապիտալ կուտակել՝ փորձելով մոռացության տալ այն անմաքուր անցյալն ու անփառունակ ներկան, որի կրողներն են իրենք ու իրենց կողմից ներկայացվող այս կամ այն քաղաքական ուժը:

Ներկայիս ԲՀԿ-ի՝ «պլենտուզից ցածր» գտնվող ժողովրդական վարկանիշի մասին հայտնի է բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր կիլոմետրերով հեռու են քաղաքականությունից: Զոհրաբյանի գլխավորությամբ՝ կուսկացությունն այս վերջին շրջանում հասցրել է այնպես վարկաբեկվել ու կորցնել սեփական վստահությունը բոլոր ասպարեզներում, որ դժվար թե գտնվի խելքը՝ գլխին մեկն, ով կարող է վստահեցնել, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում այս կուսակցությունը կարող է ինչ-որ շանս ունենալ՝ ապագայում մաս կազմելու օրենսդիրին:

Այս մասին, իհարկե, հաստատապես գիտակցում է նաև Զոհրաբյանն, ով, նախանձից դրդված, անում է հայտարարություններ,որոնք բացի քմծիծաղից, ուրիշ ոչինչ չեն կարող առաջացնել: Սույն տիկինը, տարված սեփական չեղած հմայքով, ինքն իրեն երևակայել է դաշտում եղանակ ստեղծող ու կարծիք հայտնել, թե, իր պատվից ցածր է համարում ընտրություններին դաշինքներով հանդես գալը՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե այնքան հզոր ու ինքնաբավ է, որ ինքնուրույնաբար էլ կարող է իրականացնել սեփական պլանները:

Թե հատկապես ինչը կարող է ընկած լինել Զոհրաբյանի «ինքնավստահության» հիմքում, ճիշտն ասած, այնքան էլ հասկանալի չէ. բազմիցս է նշվել այն մասին, որ Ծառուկյանը չի պատրաստվում ԲՀԿ-ի հետ որևիցե հավելյալ ճանապարհ անցնել,ու քաղաքականապես ակտիվանալու դեպքում անելու է դա նոր թիմով, նոր ու չվարկաբեկված մարդկանցով, որոնք պարզ ճակատով են ներկայանում ժողովրդին, որոնց կենսագրության մեջ անհնար է գտնել որևիցե անցանկալի դրվագ կամ նշմարել բիծ. Զոհրաբյաններն իրենց դարն այլևս ապրել են, ու այս դեպքում արդեն ավելորդ հետողորմյաները չեն օգնելու.գնացքը գնացել է...

 

 
 
 
 
 
 
 
 
 
Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը
Ամենադիտված