Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է ԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Բանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին


«Հայաստանի պետականության ամրությունը սկսվում է երկրի ներսից». Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը

Հասարակություն

«Առավոտ»-ի հարցազրույցն ԱԺ պատգամավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ.

– Պարոն Ծառուկյան, շաբաթներ առաջ Դուք հայտարարեցիք, որ սիրիահայերին, մասնավորապես՝ վերջին ամիսներին Հալեպում ռմբահարումների տակ հայտնված մեր հազարավոր հայրենակիցներին տարհանելու եւ Հայաստան տեղափոխելու նպատակով պատրաստվում եք հիմնադրամ ստեղծել: 2011թ. սիրիական հակամարտության առաջին օրից Սիրիան ամբողջ աշխարհի, իսկ սիրիահայության խնդիրը համայն հայության մտահոգության առարկան է: Ինչո՞ւ որոշեցիք հիմա այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալ:

– Վստահ եմ, որ ոչ մի հայ չի կարող անտարբեր մնալ Սիրիայում, հատկապես Հալեպում տեղի ունեցող իրավիճակի հանդեպ: Հակամարտության սկզբնավորման առաջին օրից միջազգային տարբեր հիմնադրամներ են ստեղծվել, Հայաստանում եւ Սփյուռքում բազմաթիվ դրամագլուխներ են կազմակերպվել, վերջերս էլ Ռուբեն Վարդանյանի IDEA հիմնադրամը հանդես եկավ նմանօրինակ նախաձեռնությամբ: Ողջունում եւ կարեւոր եմ համարում մեր հայրենակիցների աջակցությանն ուղղված ցանկացած միջոցառում: Բայց եւ այնպես, կարծում եմ, որ սիրիական խնդրի աշխարհաքաղաքական ծավալներն ու շերտերն այնքան մեծ են, որ Հայաստանում, հայրենի Արցախում եւ Սփյուռքի որեւէ գաղթօջախում մեր ազգակիցների անվտանգությամբ մտահոգ եւ պատասխանատու որեւէ մեկը չի կարող անտարբեր գտնվել: Ուստի խորապես մտահոգված վերջին շրջանում Հալեպում կատարվող իրադարձություններով՝ որոշեցի հանդես գալ հեռանկարային մի նախաձեռնությամբ, որի նպատակը ոչ միայն հալեպահայերի անհապաղ տարհանումն է շարունակ ռմբակոծվող քաղաքից, այլեւ նրանց համար ապրելու պայմանների ստեղծումը Հայաստանում եւ Արցախում: Խնդիրն իրապես բարդ եւ տարողունակ է, որը պահանջում է համազգային ջանքերի համադրում, բայց ես կարծում եմ, որ մեր ազգակից սիրիահայերը, որոնք 1915թ. Ցեղասպանությունից փրկված սերնդի ժառանգներն են, իրավունք ունեն կյանքի ավելի լավ պայմանների, հենց միայն այն պատճառով, որ ի տարբերություն այդ երկրում ամենատարբեր հալածանքների ենթարկվող այլ փոքրամասնությունների՝ Սիրիայում՝ քրդերի, Իրաքում՝ եզդիների, հայերը ունեն պետականություն, հայրենիք, որի գոյությունը ինքնին պարտավորեցնում է, որ մեր հայրենակիցների հետ տեղի չունենա այն, ինչ կատարվել է մեր նախնիների հետ հարյուր տարի առաջ, երբ մենք զրկված ենք եղել պետականությունից:

– Օրերս այդ նպատակով մեկնել էիք Լիբանան՝ Անթիլիաս, եւ հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ: Ինչո՞ւ: Եվ ի՞նչ արդյունքներ գրանցեցիք:

– Արամ Ա Վեհափառ Հայրապետին շաբաթներ առաջ հայտնել էի սիրիահայերին օգնելու նպատակով հիմնադրամ ստեղծելու իմ մտադրության մասին եւ նրա օրհնությունը ստանալու ակնկալիքով ընդունելություն էի խնդրել՝ քննարկելու համար նաեւ որոշ մանրամասներ: Ինչպես հայտնի է, Հալեպ քաղաքը եւ հարակից շրջանները պատկանում են Կիլիկիո աթոռին պատկանող Բերիո Հայոց թեմին, եւ Հալեպի հետ կապված ցանկացած նախաձեռնություն պատշաճ է համաձայնեցնել եւ խորհրդակցել Կիլիկիո աթոռի գահակալի հետ: Վեհափառ հայրապետը օրհնեց եւ իր հավանությունը տվեց մեր նախաձեռնությանը՝ միաժամանակ որպես սիրիահայության, մասնավորապես՝ Հալեպի ազգային-եկեղեցական հարուստ ժառանգության կրող եւ պատասխանատու, Վեհափառ Հայրապետը դեռեւս հույս ունի, որ պատերազմը կարող է ավարտվել եւ անհրաժեշտ է ջանք չխնայել նաեւ Հալեպի հայկական գաղութը վերակազմակերպելու, պահպանելու եւ հայոց հարուստ հետքին տեր լինելու համար, ինչը մեզ համար եւս խնդիր է, եւ մենք էլ կիսում ենք Վեհափառ Հայրապետի մտահոգությունն ու տեսակետը:

– Պարոն Ծառուկյան, հիմնադրամի ստեղծման մասին ե՞րբ եք պատրաստվում հայտարարել:

– Առաջիկայում մի քանի հանդիպումներ կունենանք նաեւ Հայաստանում, որոշ քննարկումներ կանցկացնենք Սփյուռքի ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ կհայտարարենք: Շատ կարեւոր է, որպեսզի հիմնադրամը դառնա Հայաստան փոխադրված հայությանն արժանավայել կյանքով ապահովելու համազգային կենտրոն, ուստի այս հնարավորությունը եւս օգտագործելով՝ Սիրիայի, մասնավորապես՝ հալեպահայության ճակատագրով մտահոգ Սփյուռքի եւ Հայաստանի պատասխանատու մարմիններին հրավիրում եմ միասնաբար որոշելու անելիքները: Պատրաստ եմ լսել եւ աջակցել ցանկացած գործուն նախաձեռնություն եւ գաղափար, որը կօգնի փրկել մեկ հայի կյանք, մեկ հայի՝ հայրենիքում արժանապատիվ կյանք կազմակերպելու համար:

– Փաստորեն հիմնադրամի գործունեության շրջանակը բացառապես վերաբերում է սիրիահայությանը:

– Այս պահին ես ավելի հրատապ համահայկական խնդիր չգիտեմ: Կարծում եմ՝ աշխարհով մեկ սփռված յուրաքանչյուր հայ չի կարող անտարբեր մնալ Սիրիայում ռմբահարումների տակ գոյատեւող հայության ճակատագրի նկատմամբ: Հիմնադրամը գործունեության ավելի լայն շրջանակ կարող է ուրվագծել, որպեսզի սիրիական ճգնաժամի հանգուցալուծումից հետո մենք աշխարհի ցանկացած պատերազմող կետում գտնվող մեր ազգակիցներին ձեռք մեկնելու պատրաստի գործիքներ ունենանք: Ուստի չի բացառվում, որ հիմնադրամը կարող է ավելի երկարաժամկետ նպատակ հռչակել:

– Հալեպահայությանն օգնելու համար հիմնադրամ ստեղծելու Ձեր մտադրության մասին հայտարարությունը համընկավ քաղաքականություն Ձեր հնարավոր վերադարձի շուրջ քննարկումների եւ խոսակցությունների հետ:

– Հայրենիք տեղափոխվող ցանկացող հալեպահայերին օգնելու իմ նախաձեռնությունը մտքումս եռում է ամիսներ շարունակ: Միայն շաբաթներ առաջ այդ մասին հայտարարելու հնարավորություն ընձեռվեց, որովհետեւ միայն վերջերս բազմաթիվ քննարկումներից հետո եկա այդպիսի եզրահանգման: Քաղաքականություն վերադառնալու որոշում դեռ չունեմ եւ անկախ այդ որոշման դրական կամ բացասական ելքից՝ չեմ պատրաստվում այս գերկարեւոր խնդիրը առկախված պահել: Հալեպահայությանը պետք է անհապաղ օգնել, եւ դա ենթակա չէ քննարկման եւ սակարկումի:

– Որո՞նք են լինելու Ձեր առաջիկա գործողությունները, անելիքները: Դուք եւ Ձեր գործունեությունը շարունակում է մնալ ամենաքննարկվող թեման ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

– Եթե խոսքը իմ քաղաքական ակտիվությանն է վերաբերում, ապա թույլ տվեք այդ մասին խոսել, երբ զգամ, որ հասունացել է պահը: Քաղաքականություն վերադառնալու համար պետք է հաշվարկել, ծանրութեթեւ անել բոլոր շերտերը: Հայաստանը, Արցախը լրջագույն անվտանգության մարտահրավերների առջեւ են: Չկա ավելի կարեւոր մարտահրավեր, քան Հայաստանի սահմաններն ու Արցախը եւ արցախցիներին պաշտպանելն է: Դա բոլոր հայերիս սրբազան պարտքն է՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, անկախ նույնիսկ մեր բնակության վայրից: Քաղաքականություն վերադառնալու իմ որոշումը պայմանավորող միակ հարցը բացառապես Հայաստանի եւ Արցախի անվտանգության ամրացումն է: Ես խորապես հավատացած եմ, որ Հայաստանի պետականության ամրությունը սկսվում է երկրի ներսից: Մեր երկրի դիմադրողունակությունը սերտորեն կապ ունի երկրի ներքին կյանքի առողջության հետ: Իմ վերադարձը միայն պետք է նպաստի այդ խաթարված առողջության վերականգնմանն ու ամրապնդմանը:

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոՍտարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է. Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինԳագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում ԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Բանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Անհապաղ հեռացե՛ք. ԻՀՊԿ-ն զգուշացնում է Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ ԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանՇատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ ՍավգուլյանՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի «Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ Ադամյան
Ամենադիտված