Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Պուտինը չի կարող Սեչինի հետևորդը լինել

Արևմտյան մամուլը, դարձյա՛լ լիբերալ–պահպանողական համատեքստում, անընդմեջ քննարկում է ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի ձերբակալությունը, որն այլևս տնային կալանքով է փոխարինված: Այստեղ այդպես էլ չեն ուզում գիտակցել, որ ռուսական էլիտան, վաղուց արդեն, լիբերալ–ուժային/պահպանողական դասական բաժանման չի՛ ենթարկվում: Այլ կերպ ասած՝ եթե նույնիսկ բաժանարար գծեր կան, դրանք պիտի որոնել ա՛յլ, ոչ թե գաղափարախոսական շահերի տիրույթում: Իսկ եթե վերջինս չափազանց կարևոր է թվում, հարկ է միայն փաստերին հետևել և տեսնել, որ երկու պայմանական ճամբարներն էլ, պարտադիր բազմավեկտոր աշխարհի պահպանման պայմաններում, Ռուսաստանը դիտարկում են որպես եզակի, ինքնուրույն և պայմաններ թելադրող ուժեղ աշխարհաքաղաքական կենտրոն:
 
Անաչառ վերլուծողն այս առումով փաստերի սով չի ունենա և ազատ աշխարհի կողմից նկատվող բաժանումը, ամենապարզ՝ անձնական իշխանության/հարստության կռվին զուգահեռ, կփնտրի բացառապես վերոնշյալ կենտրոն դառնալու մեթոդների՛ մեջ:
Սա սկզբունքային խնդիր է, որովհետև վերջերս Հայաստանու՛մ էլ ենք նկատում դրսի վերլուծությունների պարզ փոխադրումներ, որոնք կարող են խնդիրներ հարուցել՝ իրականությունը հասկանալու առումով…
 
Այո՛, Մեդվեդև–Ուլյուկաև խումբը համարում է, որ ուժեղ Ռուսաստանին անհրաժեշտ է Արևմուտքի դեմ կռվել իր իսկ մեթոդներով: Այն է՝ բարեփոխումներ անել, սեփականաշնորհել, օրինակ, նավթային սեկտորը, քաղավիացիան, երկաթուղին, երաշխավորել մասնավոր սեփականությունը, բայց այդ ամենը՝ պետության հսկիչ փաթեթի խիստ վերահսկմամբ: Ինչ վերաբերում է սեչինականներին՝ այստեղ գործ ունենք առկա համակարգի կատարյալ կոնսերվացման, ավելի կոնկրետ՝ պետական կապիտալիզմի շահույթը բացառապես պետական խողովակներով բաշխելու հետ:
Հիմա. արդյո՞ք Պուտինն ամբողջովին սեչինական է և նույնիսկ վերահսկվում է նրա կողմից՝ ինչպես արևմտյան մամուլն է պնդում: Մեր համոզմամբ՝ Պուտինն իրեն ոչ թե հետևորդի, այլ անկախ արբիտրի դերակատարմամբ է օժտել: Այդ դեպքում արևմտյան ռեֆորմների կողմնակից Ուլյուկաևին ձերբակալելով՝ Պուտինն արդյոք չի՞ բացահայտում իր ընտրությունը: Հնարավոր է՝ այդպե՛ս, բայց դա չի փոխում բուն խնդրի էությունը. այն է՝ գաղափարախոսական բաժանում չկա, Պուտինն էլ հանդես է գալիս իշխանությունը որևէ մեկին չզիջելու արբիտրային դիրքերից: Հնարավոր է նաև՝ փչացնելով բոլոր կողմերին:
Պարզ պատճառով՝ աշխարհի ամենառեսուրսառատ երկրի բնակչության 15,5 միլիոնը աղքատ է, 20 միլիոնը շատ մոտ է այդ եզրին, մյուսների գնողունակությունը պակասել է 20%–ով, իսկ տնտեսությունն արագ ոտքի չի կանգնի՝ չնայած դրական կանխատեսումներին: Զուգահեռաբար՝ իշխանության ժամկետն է սպառվում, ժառանգորդ է պետք որոնել և դատելով ամեն ինչից՝ դա ոչ Մեդվեդևն է, ոչ՝ Սեչինը: Այո, Պուտինը չի՛ կարող թույլ տալ բարեփոխումներ, որոնք այս փուլում, իհարկե, ցավոտ կլինեն հանրության համար, և Արևմուտքի դերակատարումը կբարձրացնեն երկրում, բայց չի էլ կարող ոչինչ չանել, որովհետև Ռուսաստանը նմանվում է կործանման եզրին կանգնած ԽՍՀՄ–ին: Հանգամանք, ինչն արևմտյան մամուլի կարծիքով՝ նրան ստիպել է ընտրություն անել: Ընդ որում՝ վատ ընտրություն:
 
Բայց ի՞նչն է նրան խանգարում ընտրության փոխարեն առայժմ օգտվել լիբերալիզմի ու ազատ շուկայի հանդեպ ողջ աշխարհում առկա կասկածներից, երկրի նկատմամբ գոնե պակաս թշնամական վերաբերմունք ունեցող թրամփների հայտնությունից, ժամանակ շահել և ներսում էլ, արդար ցարի կեցվածքով, որոնել չեզո՛ք մեկին, եթե իր իշխանությունն այլևս անհնար դառնա:
 
Ոչի՛նչ: Այնպես որ շատ հնարավոր է շուտով նաև սեչինականների՛ մարգինալացումն ամրագրենք: Հակառակ դեպքում՝ մարգինալացված հանրությունն ի՛նքը կհայտնվի փողոցում, իսկ դա արդեն ոչ թե բոլորի, այլ Ռուսաստանի վերջը կնշանակի: Ո՞վ իմանա՝ ինչպես կդրսևորեն իրենց Չեչնիան ու մյուսները, և կշարունակի՞ Ռուսաստանը դաշնային լինել հետայսու:
 
Կասեք՝ ճիշտ նույնպիսի տեսակետ է, ինչպիսին մյու՞սը: Գուցե: Փոխարենն ավելի շատ փաստերի վրա է հիմնված, քան՝ օդից վերցված…
Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել
Ամենադիտված