Իրական պայքարը նոր է սկսվում…
Ուշադրության կենտրոնումԳարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մինչև Բաղրամյան-Ազատության հրապարակ «տարաձայնությունը» իշխանությունը իր ամբողջ մեդիայով մեր հետ էր, որովհետև այդ ամենը ձեռնտու էր նրանց արտաքին քաղաքականության մեջ որոշ հարցեր լուծելու համար։
Հիմա՝ երբ Ազատության հրապարակի ժողովուրդը կրկին վերամիավորվել է Բաղրամյան պողոտայի «սադրիչների» հետ, իսկ իշխանական ամբողջ մեդիան անում է ամեն ինչ հերթական անգամ արժեզրկելու համար մեր արդարացի պահանջները և այդ պահանջների կատարմանը ուղղված բողոքի դրսևորումները, մենք պիտի կարողանանք անել այն, ինչը պարտավոր ենք անել։
Պիտի կարողանանք դուրս գալ փողոց և ցույց տալ, որ մենք 8 օր շարունակ համախմբված ենք, ոչ թե այն պատճառով, որ թալանչիներին դա ձեռնտու էր, այլ որովհետև մենք պահանջատեր ենք ու տերն ենք մեր երկրի, որ մենք այն ժողովուրդը չենք, որին կարելի է հեշտ ու հանգիստ մոլորեցնել ԿԳԲ ական տխմար մեթոդոլոգիայով։
18:00-ից բոլորս դեպի Բաղրամյան։
Անտիմիշիկ