Հովհաննես Գեւորգյանն ազատվել է ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
Ուշադրության կենտրոնումՀայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Հովհաննես Գեւորգյանն ազատվել է ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով եւ 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով` Հովհաննես Գեւորգյանին ազատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»: